Զաքարյան. Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաք

«Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:

Առավել ընթեռնելի

ՀՀԿ ԳՄ անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. 

«Ովքե՞ր են այն մարդիկ, որ փորձում են, անգամ ստեղծված իրավիճակում, քննադատել Արցախում տեղի ունեցած հանրահավաքը:

Նրանք թուրքական շահերի ներկայացուցիչնե՞ր են, որոնք հատուկ հանձնարարությու՞ն են ստացել:
Այնքան մոլլի հակառուս են, որ պատրաստ են կարիճի նման սեփական մարմի՞նը խայթել:

Վատ ծնողների զավակներ են, որոնց կյանքը չարակամ, ցինիկ կամ անդաստիարա՞կ է դարձրել:

Հանուն արևմտյան շահերի` ռուսական գործոնի դեմ ամեն գնով հերոսաբար մարտնչողնե՞ր են…
Ի՞նչ անուն տաս նրանց, ովքեր հայության մոտ առաջ եկած համախմբման և սպառնալիքները հաղթահարելու փոքրիկ հույսերն անգամ պատրաստ են քննադատել, հանուն իրենց էժանագին տերերի:

Առայժմ պետք է անտեսել, տրորել այդ կարծիքներն ու առաջ անցնել: Դեռևս ժամանակ չկա նրանցով զբաղվելու: Բայց ինչ-որ ժամանակ հետո` դա պարտադիր սանիտարական աշխատանք է, որ պետք է իրականացվի»:

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 30-ին հրավիրված արտահերթ նիստին զուգահեռ Ստեփանակերտի վերածննդի հրապարակում կայացել է հանրահավաք: ԱՀ Ազգային ժողովից հայտնել էին, որ Ստեփանակերտից և շրջաններից շուրջ 40,000 քաղաքացիներ են մասնակցել հանրահավաքին։

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրել է. «Ըստ ԱԺ հաղորդագրության՝ Ստեփանակերտից ու շրջաններից 15:00-ի դրությամբ շուրջ 40,000, իսկ 16:00-ի դրությամբ 50,000-ից ավելի քաղաքացիները (ընդհանուր բնակչության ավելի քան 40%-ը)»։

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ