«Ադրբեջանի ԳԱԱ-ն կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը»

«Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։ Հայկական տարածքները և էթնոցիդը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի հեռացումն Արցախի և Հայաստանի Հանրապետություններից` դարձել են Ադրբեջանի ռազմավարական հաջորդ թիրախները:

Առավել ընթեռնելի

ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական գործիչ Արտակ Զաքարյանը գրել է.

«Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան կարծես նոր հանձնարարություն է ստացել «կատարելագործել» Հայաստանի և Արցախի պատմությունը կեղծելու գործընթացը՝ հայերի դեմ նոր ցեղասպանությունն արդարացնելու և տարածքների բռնագրավման հիմնավորման նպատակով։ Հայկական տարածքները և էթնոցիդը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի հեռացումն Արցախի և Հայաստանի Հանրապետություններից` դարձել են Ադրբեջանի ռազմավարական հաջորդ թիրախները:

Դա փորձելու են անել նաև հայ ժողովրդի պատմության տոտալ կեղծումներով:

ԳԱԱ նախագահության նիստում Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Իսա Հաբիբբեյլին հայտարարել է, որ «…Արևմտյան Ադրբեջան (ի նկատի ունի Հայաստանը) վերադառնալու հայեցակարգն արտացոլում է անկախ Ադրբեջանի Հանրապետության ռազմավարությունը։ Այս հայեցակարգը «խաղաղության հայեցակարգ» է, իսկ Ադրբեջանի պնդումները բացառապես «մշակութային» են։ Այս հայեցակարգը կլինի այսպես կոչված «Մեծ վերադարձի» երկրորդ ծրագիրը»։

 

- Advertisement -spot_img
Վերջին նորությունները

«ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈւՌՔ ԳՈՐԾԱԿՑՈւԹՅԱՆ ՏԱՍՆԱՄՅԱ ՈւՂԻՆ» ԵՌԱՀԱՏՈՐՅԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի կլոր սրահում փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանուշ Հակոբյանի «Հայրենիք-Սփյուռք գործակցության տասնամյա ուղին» (2008-2018թթ.)

Լրացուցիչ նորություններ