TOP նոր
» » Ղազինյան. Հրաժարվում եմ փորձադաշտ լինել առողջապահության ոլորտի անգրագետ և դիլետանտ կառավարիչների համար

Ղազինյան. Հրաժարվում եմ փորձադաշտ լինել առողջապահության ոլորտի անգրագետ և դիլետանտ կառավարիչների համար

21-07-2020, 12:39 Դիտումներ: Հայաստան
21 Հուլիս 2020, 12:39 - NovostiNK
Ղազինյան. Հրաժարվում եմ փորձադաշտ լինել առողջապահության ոլորտի անգրագետ և դիլետանտ կառավարիչների համար


«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբանաիկան գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանն աձնական որոշում է կայացրել՝ բաց տարածքներով դիմակ կրելուց հրաժարվելու մասին։

Որոշման մասին նա բարձրաձայնել է ֆեյսբուքյան իր էջում.

«Ես՝ ՀՀ քաղաքացի Արթուր Ղազինյանս, առաջնորդվելով բանականության և խելամտության սկզբունքով, չընդունելով ՀՀ պարետատան ղեկավարի ընդունած որոշումների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը, ինչպես նաև խորհրդակցելով հեղինակավոր բժիշկների հետ և համոզվելով, որ բաց տարածքներում դիմակի կրումը չի զսպում նոր կորոնավիրուսի տարածումը և մեծ վնաս է հասցնում մարդու օրգանիզմի իմունային համակարգին և սրտանոթային համակարգի բնականոն գործունեությանը,

Որոշում եմ.

ՀՐԱԺԱՐՎԵԼ

1. բաց տարածքներում և իմ մեքենայի մեջ դիմակ կրելուց;
2. դիմակ չկրելու համար արձանագրված տուգանքները վճարելուց։

Լինելով մասնագիտությամբ իրավաբան և ունենալով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ մինչև հաղթական ավարտը, հասանելի բոլոր միջոցներով, պայքարել բաց տարածքներում դիմակ չկրելու համար արձանագրված բոլոր տուգանքների չեղարկման, իսկ արդեն վճարված տուգանքների ամբողջական վերադարձի համար։

Ես հրաժարվում եմ փորձադաշտ լինել անգրագետ և դիլետանտ իշխանությունների և առողջապահության ոլորտի կառավարիչների համար։

Սա իմ անձնական որոշումն է և պատրաստ եմ կրել անձնական պատասխանատվություն այս որոշման համար։

ՀՀ Քաղաքացի, իրավաբան Արթուր Ղազինյան»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS