TOP նոր
» » Սու-25-երի արդիականացումը՝ ճիշտ որոշում

Սու-25-երի արդիականացումը՝ ճիշտ որոշում

3-09-2020, 08:20 Դիտումներ: Հայաստան
3 Սեպտեմբեր 2020, 08:20 - NovostiNK
Սու-25-երի արդիականացումը՝ ճիշտ որոշում


Սու-25-երի արդիականացման և վերանորոգման պայմանագիրը ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Ռուսաստանի Միավորված ավիաշինարարական ընկերության միջև՝ օգոստոսի վերջերին անցկացված «Բանակ-2020» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի շրջանակներում։ Պայմանագրի համաձայն՝ Միավորված ավիաշինարարական ընկերությունը կիրականացնի ավիատեխնիկայի արդիականացման և ավելի վաղ թողարկված ինքնաթիռների ամբողջական կենսական ցիկլի պահպանման գործընթացը:

Որոշ փորձագետների գնահատմամբ՝ սա առավել բարձր մակարդակի համագործակցության է բերում։

Ռազմական փորձագետները կարծում են, որ այս գործընթացը կբարձրացնի Հայաստանի պաշտպանունակությունը և կանդրադառնա տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վրա։

ՌԴ վաստակավոր ռազմաօդաչու, տեխնիկական գիտությունների թեկնածու Վլադիմիր Պոպովի խոսքով՝ Սու 25-երի արդիականացումն իրեն արդեն արդարացրել է Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների ժամանակ։ Արդիականացման էֆեկտն անմիջապես է զգացվում, այն դառնում է էլ ավելի վստահելի։ Նրա ձևակերպմամբ՝ երկու նապաստակ միանգամից է խփվում.

Սու-25-երի արդիականացումը՝ ճիշտ որոշում


«Այսպես, այդ մեխանիզմով Հայաստանում ՍՈՒ 25-երի արդիականացումը, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։ Այն ոչ այնքան թանկ արժե՝ համեմատ այն բանի, եթե միանգամայն նոր զինտեխնիկա գնվի։ Ահա, այս պարագայում, արդիականացման տարրը մեծ դեր է խաղում, դա արժեքն է և որակը միաժամանակ։ Բավականին ցածր արժեք և բավականաչափ բարձր որակ, իսկ ավելի ուշ՝ ստացվելիք մարտունակություն։ Դա արդեն զուտ ինքնաթիռ չէ, դա արդեն համակարգ է»,- ասաց Վլադիմիր Պոպովը։

Նման արդիականացման արդյունքում կործանիչները դառնում են ավելի պաշտպանված` ունենալով նշանառության նոր նավիգացիոն համակարգ, ինչն իր հերթին թույլ է տալիս գործել նաև բարդ եղանակային պայմաններում, ինչպես նաև գիշերային ժամերին։ «Հայրենիքի զինանոց» ամսագրի ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի խոսքով՝ Հայաստանը մեծ երկիր չէ և չնայած դրա նա պետք է պաշտպանի իր ինքնիշխանությունը։

Սու-25-երի արդիականացումը՝ ճիշտ որոշում


«Այն զինտեխնիական, որ այժմ գտնվում է Հայաստանի զինանոցում, ես խոսում եմ հակաօդային պաշտպանության համակարգերի մասին, սկզբունքորեն այդ ինքնիշխանությունը ապահովում է։ Բայց խնդիրն այն է, որ ամեն ինչ դինամիկ զարգանում է և համակարգերը, որոնք արդեն չեն համապատասխանում պետության ինքնիշխանությունը պաշտպանելու ժամանակակից պահանջներին, անհրաժեշտ է փոխել. կամ արդիականացնել, երբ մենք խոսում ենք ՍՈՒ 25-երի պարագայում, կամ էլ՝ փոխել ավելի նորերով, երբ մենք խոսում ենք ՍՈՒ 30 ՍՄ-երի մասին»,- նշեց Լեոնկովը։

Այս պահին Հայաստանը արդեն ձեռք է բերել 4 հատ ՍՈՒ 30 ՍՄ։ Դրանք, իհարկե, կարող են կատարել առաջադրանքները , սակայն համաձայնեք շատ քիչ են և ավելին է անհրաժեշտ, խոսքը մոտ 8-ի մասին է՝ ասում է ռազմական փորձագետը։

«Ընդ որում` ՍՈՒ 30 Էս-Էմ ինքնաթիթը բազմագործառույթային և ունիվերսալ է, որը կարող է ճշգրիտ իրականացնել ցանկացած առաջադրանք»,- ասաց Վլադիմիր Պոպովը։

ՊՆ Դավիթ Տոնոյանը ավելի վաղ հայտարարել էր, որ ՍՈՒ 30 ՍՄ-եր էլի են գնվելու։ «Ռազմինֆո» կայքի վերլուծաբան Ռոբերտ Նազարյանը նկատում է, որ այդ առումով խոսակցությունները նոր չեն։ Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիացիայի ոլորտում կնքված պայմանագրի նշանակությանը՝ նա ասում է, որ պաշտոնական Երևանի կողմից 4+ սերնդի կործանիչների գնման հարցը ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի քայլի առաջընթաց է։

Սու-25-երի արդիականացումը՝ ճիշտ որոշում


«Որովհետև, ինչպես գիտենք, մենք կործանիչ ավիացիա չենք ունեցել։ Այսինքն՝ Սու 30-երը մեր համար նորույթ են իրենց տեխնոլոգիական առումով, իրենց կիրառության շատ լայն շրջանակների առումով, ուստի հայ օդաչուներն արդեն իսկ ծանոթանում են դրանց. պատրաստվում են՝ իրականացնելով ուսումնական թռիչքներ»,- ասաց Ռոբերտ Նազարյանը։

Ընդ որում, Ռազմական վերլուծաբանի ձևակերպմամբ, կործանիչ ավիացիան՝ Սու 30 ԷսԷմ-երը, մեզ հասանելի շուկայում լավագույն տարբերակն են մեզ համար. գին-որակ հարաբերակցությամ, ինչու չէ, նաև իրենց մարտական փորձով Սիրիայում՝ եզրափակեց ռազմական վերլուծաբանը։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS