TOP նոր
» » Հաստատվել է COVID-19-ի 1 589 նոր դեպք, ապաքինվել է 1 726 քաղաքացի

Հաստատվել է COVID-19-ի 1 589 նոր դեպք, ապաքինվել է 1 726 քաղաքացի

18-11-2020, 11:15 Դիտումներ: Հայաստան
18 Նոյեմբեր 2020, 11:15 - NovostiNK
Հաստատվել է COVID-19-ի 1 589 նոր դեպք, ապաքինվել է 1 726 քաղաքացի


Հայաստանում նոյեմբերի 18-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 120 459 դեպք, որոնցից 80 069-ն` առողջացած, 1 839-ը` մահվան ելքով:

Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 082 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 472 190 թեստավորում:

Այսպիսով` նոյեմբերի 17-ին կատարվել է 4 109 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 589 նոր դեպք: Ունենք 1 726 առողջացած և 28 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 469 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS