TOP նոր
» » Արցախն Ադրբեջանի տրոյական ձին. Սթափ ադրբեջանցիներն արդեն սկսում են հասկանալ. Ստեփան Դանիելյան

Արցախն Ադրբեջանի տրոյական ձին. Սթափ ադրբեջանցիներն արդեն սկսում են հասկանալ. Ստեփան Դանիելյան

30-11-2020, 13:35 Դիտումներ: Հայաստան
Արցախն Ադրբեջանի տրոյական ձին. Սթափ ադրբեջանցիներն արդեն սկսում են հասկանալ. Ստեփան Դանիելյան


30 Նոյեմբեր 2020, 13:35 - NovostiNK
Հայաստանում անկումային տրանադրություններ են, ինչը հասկանալի է. պարտությունը դառն է, զոհերի վիշտը ծանր, վիրավորներն, պատերազմի հաշմանդամները, փախստականները մեր կողքին են լինելու ու մենք պարտավոր ենք հոգալ նրանց կարիքները: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Տարածքների կորուստը մեզ զրկել է անվտանգային խորությունից: Շատերի մոտ փախուստի տրամադրություն է տիրում, ինչն ամենավտանգավորն է:

Այս ամենը հասկանալի է, սակայն որքանով ենք մենք ընկալում, թե իրականում ինչ է կատարվում Հարավային Կովկասում ու մեր մեծ տարածաշրջանում ինչպիսի մաշտաբային փոփոխություններ են սկսվել ու դրանք ինչ վտանգներ, ու ամենակարևորն, ինչ հնարավորություններ են բացում մեզ համար: Դրա համար պետք է սառը դատողություն ու սթափ միտք:

Փորձենք գնահատել կատարվածն ու սպասելիքները:

Ադրբեջանը կարծես թե մեծ ձեռքբերում ունի ու այնտեղ հաղթական տրամադրություններ են, սակայն արդեն սթափ ադրբեջանցիները սկսում են հասկանալ, թե ինչ «նվեր» են ստացել։ Սկսում են հասկանալ, որ Արցախն իրականում Տրոյական Ձի է։ Եթե 1920-ին Կարմիր Բանակը Ադրբեջանից է մուտք գործել Հարավային Կովկաս, ուենալով Քեմալի աջակցությունը ու ստանալով իր տարածքային դիվիդենտներն, ապա 2020-ին «Կարմիր Բանակը» մուտք է գործել Հայաստանից։

Ռուսական խաղաղապահներն, իրականում, ռազմական բազա են, ինչը ֆորմալ առումով Ադրբեջանի տարածքում է տեղակայվել, նույնպես Թուրքիայի համաձայնությամբ։ Արցախը «կախված» է Ադրբեջանի գլխին ու հիմնական զարգացումներն ապագայում են լինելու։ Ֆիքսենք, Ադրբեջանն օկուպացված երկիր է դարձել ու դեռ հարց է, բացի Ռուսաստանից էլ ովքեր են այն օկուպացրել․ թուրքե՞րը, Բրիթիշ Պետրոլիո՞ւմը, իսրայելական ռազմական հետախուզությո՞ւնը, թե էլի՞ խաղացողներ կան։ Ադրբեջանն, փաստորեն, հասարակաց միջանցք է դարձել։ Ալիևին ադրբեջանցիները դեռ դատելու են։ Փաստորեն երկու նիկոլ կա, մեկն իրենց մոտ, մեկը՝ մեր։

Շուշին ու Քյալբաջարը ծուղակներ են՝ «պարկեր», զրկված կոմունիկացիաներից ու կենսագործունեության տարրական պայմաններից, որոնք անիմաստ ռեսուրսներ են խլելու։ Մեղրին, թյուրքական երազանքը գործելու է ռուսական վերահսկողության տակ։ Իրանի համար Ադրբեջանը ազգային անվտանգություն ներկայացնող տարածք է, որի դեմ Իրանը զգույշ, բայց գիտակցված կերպով գործելու է։ Վրաստանը նշանակությունը, որպես կոմունակացիաների հանգույց, սկսում է նվազել։

Այս ամենն ընդամենը Հարավային Կովկասի կտրվածքով, իսկ եթե Մեծ Մերձավոր Արևելքի սպասվող տրանսֆորմացիաների քողի տակ դիտարկենք այս ամենը, ապա հետաքրքիր հորիզոններ են բացվում, որոնց մասին հետագայում կխոսենք։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS