TOP նոր
» » Սյունիքում այս պահին ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ․ Հունան Պողոսյան

Սյունիքում այս պահին ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ․ Հունան Պողոսյան

1-12-2020, 13:09 Դիտումներ: Հայաստան
1 Դեկտեմբեր 2020, 13:09 - NovostiNK
Սյունիքում այս պահին ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ․ Հունան Պողոսյան


«Վերջին օրերի ընթացքում, բոլորիս համատեղ ջանքերի շնորհիվ Սյունիքում այս պահի դրությամբ ունենք ավելի բարենպաստ և անվտանգ սահմանագիծ»,- այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։

Պողոսյանը, ով պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել, հայտարարություն է տարածել, որում խնդրել է Սյունիքի սահմաններն է՛լ ավելի ամրացնել և պաշտպանել։

Հայտարարությունում ասված է.

«Որքան էլ որ փաստարկները, պարզաբանումները, հիմնավորումները հասկանալի, տրամաբանական ու համոզիչ են թվում, միևնույն է, չկարողացա և չեմ կարող համակերպվել այս իրողությունների հետ»,- նշել է Պողոսյանն ու մանրամասնել․

«30․11․2020թ․ դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետին՝ ինձ իմ դիմումի համաձայն ՍՅՈՒՆԻՔԻ մարզպետի պաշտոնից ազատելու խնդրանքով։ Սա էր 16․11․2020թ․ նշածս միանշանակ և անբեկանելի որոշումը»։

Նա շնորհակալություն է հայտնել զինվորներին և սյունեցիներին, սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին ու խոնարհում հայտնել ընկած հերոսներին։

Որպես հետգրություն էլ նշել է, որ մինչև կառավարության համապատասխան որոշումը շարունակելու է կատարել մարզպետի պարտականությունները։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS