TOP նոր
» » APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Թաթոյան

APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Թաթոյան

29-12-2020, 07:23 Դիտումներ: Հայաստան, Իրավունք
APT-ն ՀՀ ՄԻՊ-ի գործունեությունը աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցողների շարքին է դասել. Թաթոյան


29 Դեկտեմբեր 2020, 07:23 - NovostiNK
Ուրախ եմ տեղեկացնելու, որ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիան (APT, կենտրոնակայանը` ք. Ժնև)` հեղինակավոր միջազգային համաշխարհային կառույց, այս տարվա արդյունքներով COVID-19-ի պայմաններում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը փակ հաստատություններում` որպես կանխարգելման ազգային մեխանիզմ (NPM), աշխարհում միջազգային առաջատար փորձ ունեցող հաստատությունների թվին է դասել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Շնորհակալություն եմ հայտնում Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (APT) մեր գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար:

Շնորհավորում եմ մեր թիմին աշխատանքային այս արդյունքների համար, չնայած այս տարվա աշխատանքի ծանր պայմաններին ու մարտահրավերներին»,-գրել է նա:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS