TOP նոր
» » Գևորգ Դանիելյան. Այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն

Գևորգ Դանիելյան. Այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն

3-01-2021, 11:08 Դիտումներ: Հայաստան, Իրավունք
Գևորգ Դանիելյան. Այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն


3 Հունվար 2021, 11:08 - NovostiNK
Իրավագիտության դոկտոր, արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը գրում է.

«Սովետական քարտեզներով ո՞ւմ եք ինչ բացատրում, ո՞ւմ եք ապացուցում, որ զիջվող տարածքները ի սկզբանե և հետագայում էլ եղել են Հայկ. ԽՍՀ կազմում։

Մարդու իրավունքների պաշտպան պարոն Ա.Թաթոյանին ԱԳՆ֊ն տվել է հետևյալ պաշտոնական պատասխանը. «... պետական սահմանի երկայնքով մարտական հերթապահություն իրականացնելու նպատակով զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի տեղակայումը բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառում է՝ կողմերի ՓԱՍՏԱՑԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ գտնվող բնագծերում, որը անմիջականորեն կամ միջնորդավորված բանակցվում է զինված ուժերի ներկայացուցիչների միջև»։

Հիմա փորձեք, այնուամենայնիվ, համակերպվել այն մտքի հետ, որ ասենք՝ Շուռնուխը, Որոտանի ճանապարհի կամ Քարահունջի մի հատվածը և այլն, գտնվել են Ադրբեջանի փաստացի վերահսկողության բնագծում, որ դրանք բացառապես պաշտպանական և անվտանգության բնույթի միջոցառման համատեքստում են և միայն մարտական հերթապահություն իրականացնելու համար է։

Իսկ նրանք, ովքեր սովետական շրջանի ղեկավարներին մեղադրում էին, թե բա ինչո՞ւ են Ադրբեջանի տարածքով ճանապարհ կառուցել, այդ քարտեզները ցույց տվեք, որ նոր արդարացում հորինեն։
Հետագա բանակցային գործընթացներում չափազանց խոցելի ստարտային վիճակ է ստեղծվում ....»։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS