TOP նոր
» » Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն չունի, ապա նրան տեխնոկրատ համարելը դժվար է. ԼՀԿ-կան պատգամավոր

Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն չունի, ապա նրան տեխնոկրատ համարելը դժվար է. ԼՀԿ-կան պատգամավոր

20-01-2021, 12:22 Դիտումներ: Հայաստան
20 Հունվար 2021, 12:22 - NovostiNK
Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն չունի, ապա նրան տեխնոկրատ համարելը դժվար է. ԼՀԿ-կան պատգամավոր


Թիվ մեկ հարցը տեխնոկրատ կառավարության ստեղծումն է, եւ իրավիճակի կայունացումից հետո նոր կարող ենք առկա խնդիրների լուծմանն անդրադառնալ: Այս մասին, այսօր՝ հունվարի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային եւ բյուջետայինհարցերի հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը:

Անդրադառնալով առողջապահության նախարարի պաշտոնում Անահիտ Ավանեսյանի նշանակմանը, ով չունի բժշկական կրթություն, նա ասաց. «Քանի որ ես կորոնավիրուսի հարցերով քննիչ հանձնաժողովի նախագահն եմ, չեմ ուզում որեւէ կանխակալ հայտարարություն անել եւ գնահատականներ տալ: Հանձնաժողովն իր աշխտանքի արդյունքում գնահատականներ կտա, թե որ մասերով ենք տապալվել, որ մասով ենք թերացել, ինչ խնդիրներ ունենք եւ ինչ է պետք անել, որ ապագայում դա թույլ չտանք:

Ես միշտ համարում եմ, որ նախարարները պետք է լինեն տեխնոկրատ եւ պրոֆեսիոնալ: Եթե Անահիտ Ավանեսյանը բժշկական կրթություն կամ մեծ կառավարման փորձ չունի, ապա տեխնոկրատ համարել դժվար է: Կտեսնենք, թե ինչպիսի նախարար կլինի նա: Հիմա շատ ծանր ժամանակահատված է, հասկանում ենք, որ անցած տարին առողջապահական համակարգի համար չափազանց բարդ տարի է եղել: Հիմա խոսքը ինստիտուցիոնալ կառավարման եւ համակարգի զարգացմանը միտված կոնկրետ ռազմավարությունների մասին է»:

Ինչ վերաբերում է նրան, որ Արսեն Թորոսյանը պաշտոնից ազատվելով նշանակվեց վարչապետի աշխտակազմի ղեկավար, ԼՀԿ պատգամավորն ասաց. «Ես չեմ ուզում անդրադառնալ առանձին անհատների տեղափոխմանը: Միայն այն խոսքը, որ կառավարությունը պետք է լինի տեխնոկրատ, ամեն ինչ իր մեջ ամփոփում է»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS