TOP նոր
» » Փետրվարի 20-ի հանրահավաքը կտարբերվի նախորդ հավաքներից, բավարար ժամանակ է անցել շոկից դուրս գալու համար

Փետրվարի 20-ի հանրահավաքը կտարբերվի նախորդ հավաքներից, բավարար ժամանակ է անցել շոկից դուրս գալու համար

19-02-2021, 14:50 Դիտումներ: Հայաստան
19 Փետրվար 2021, 14:50 - NovostiNK
Փետրվարի 20-ի հանրահավաքը կտարբերվի նախորդ հավաքներից, բավարար ժամանակ է անցել շոկից դուրս գալու համար


Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այս իրավիճակի հանգուցալուծումը չէ, նա պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի,- «Հայելի» ակումբում նման հայտարարությամբ է հանդես եկել «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։

Մասնագիտությամբ իրավաբան Ա.Ղազինյանի դիտարկմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա խմբակը գործել են պատմության մեջ ամենամեծ դավաճանությունը, հետևապես նրանց նկատմամբ պետք է իրականացվի քրեական հետապնդում։

«Չնայած դատախազությունը հեռացել է իրավունքից, այսօր այն դարձել է այսօրվա քաղաքական խմբի անդամ, բայց նրանց պետք է հարկադրել վերադառանալ իրավունքի տիրույթ»,- ընդգծել է գործիչն ու արձանագրել, որ դատախազին ու դատախազությանը իրավունքի տիրույթ վերադարձնելու պահին կհաջորդի Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի անդամների նկատմամբ քրեական հետապնդումները, կլինեն նաև ձերբակալություններ։

Դառնալով Հայրենիքի փրկության շարժման գործողություններին՝ Ա. Ղազինյանը նշել է, որ 1.5-2 ամիս զանգվածային միջոցառումներ չեն իրականացրել, քանի որ հասարակությունը պատերազմից հետո շոկի մեջ էր։

«Այս մեկուկես ամիսը տևական ժամանակ էր, որպեսզի հասարակությունը կարողանար շոկից դուրս գալ, գիտակցեր աղետի ծավալը և հանձնառություն ստանձներ իրավիճակը շտկելու և Հայաստանում հայկական շահի վրա հիմնված իշխանություն ձևավորելու համար։ Այսօր մենք կարող ենք արձանագրել, որ Հայաստանում բոլոր որոշումները կայացվում են ադրբեջական, թուրքական շահերից ելնելով, դա պետք է ավարտվի՝ մեր խորին համոզմամբ, քրեական գործի հարուցմամբ»,- նշեց նա։

Ըստ նրա՝ փետրվարի 20-ի հանրահավաքը նախորդ հավաքներից տարբերվելու է իր էներգիայով, մոբիլիզացիայով, մարդաշատությամբ ու իշխանության գործողությունների դատապարտմամբ, որոնց հանգեցրել են ներպետական ճգնաժամով ու այն պետք է հանգուցալուծվի։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS