TOP նոր
» » Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին

Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին

21-02-2021, 12:08 Դիտումներ: Հայաստան
21 Փետրվար 2021, 12:08 - NovostiNK
Սաղաթելյանի, Բեքարյանի և Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը կայանալու են փետրվարի 21-ին


Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է, որ թե Արա Սաղաթելյանի, թե Կարեն Բեքարյանի և թե Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստերը հետաձգվել են և կայանալու են փետրվարի 21-ին։

Նարեկ Մալյանի ձերբակալման իրավաչափության դատական նիստը կայանալու է ժամը 11:00-ին, Արա Սաղաթելյանի՝ 13:00-ին, Կարեն Բեքարյանի՝ 16:00-ին։ Բոլորը՝ Երևանի դատարանի «Ավան» նստավայրում։ Գյուլիքեխվյան 20:

«Ազատությու՛ն քաղբանտարկյալներին»,- գրել է Ռ.Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի տանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի աշխատասենյակում։ Այնուհետև նրանք բերման էին ենթարկվել ԱԱԾ, իսկ ավելի ուշ ձերբակալվել:

ՎԵՏՕ շարժման ղեկավար Նարեկ Մալյանն այսօր առավոտյան բերման է ենթարկվել ոստիկանություն, այուհետև ձերբակալվել: Փաստաբան Տիգրան Աթանեյսանը հայտնել էր, որ Մալյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 1-ին մասով Նիկոլաե Չաուշեսկուի նկարը տարածելու համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS