TOP նոր
» » Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ճապոնիայի կայսերը

Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ճապոնիայի կայսերը

23-02-2021, 12:22 Դիտումներ: Հայաստան
23 Փետրվար 2021, 12:22 - NovostiNK
Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորել է Ճապոնիայի կայսերը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսերը: Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ճապոնիայի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները կշարունակեն խորանալ և ընդլայնվել:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերը և կայսերական ընտանիքին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS