TOP նոր
» » ՀՀ նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճաններ

ՀՀ նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճաններ

5-03-2021, 11:20 Դիտումներ: Հայաստան
ՀՀ նախագահը շնորհել է դիվանագիտական աստիճաններ


5 Մարտ 2021, 11:20 - NovostiNK
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 4-ին ստորագրած հրամանագրով դիվանագիտական աստիճան է շնորհել դիվանագետների: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հրամանագրում ասվում է.

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.
Արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Կարապետի ՏՈԼՄԱՋՅԱՆԻՆ,
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության պետ Արսեն Գագիկի ԱՎԱԳՅԱՆԻՆ,
արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝
Էրբիլում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արշակ Կիրակոսի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS