TOP նոր
» » Իշխանությունը պետության անվտանգության երաշխավորից վերածվել է անվտանգության սպառնալիքի.«Ժողովրդավարական համախմբում»

Իշխանությունը պետության անվտանգության երաշխավորից վերածվել է անվտանգության սպառնալիքի.«Ժողովրդավարական համախմբում»

14-03-2021, 12:50 Դիտումներ: Հայաստան
14 Մարտ 2021, 12:50 - NovostiNK
Իշխանությունը պետության անվտանգության երաշխավորից վերածվել է անվտանգության սպառնալիքի.«Ժողովրդավարական համախմբում»


«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հայտարարություն է տարածել ներքաղաքական իրադրության վերաբերյալ:

Հայտարարությունում մասնավորապես ասվում է.

««Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, հաշվի առնելով Հայաստանում ստեղծված բարդագույն ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաև արտաքին թշնամիների կողմից ուղղակի սպառնալիքների առկայությունը, փաստում է, որ՝

իշխանությունը, կորցնելով Արցախի գերակշիռ մասը, տապալվելով հնարավոր բոլոր հարթություններում, ունենալով «պահպանել իշխանությունը ամեն գնով» առաջնահերթությունը և պատրաստ չլինելով փոխզիջումների՝ պետության անվտանգության երաշխավորից վերածվել է պետության անվտանգության սպառնալիքի,

արտախորհրդարանական ընդդիմությունը, չկարողանալով գեներացնել հանրային բավարար աջակցություն, միևնույն ժամանակ, պատրաստ չլինելով փոխզիջումների և առաջնորդվելով «ամեն գնով իշխանություն ունենալու» առաջնահերթությամբ՝ քաղաքական գործընթացները տարել է փակուղի:

Արդյունքում ստեղծվել է իրավիճակ, որում հաղթողը ստանում է ամեն ինչ, իսկ պարտվողը՝ ոչինչ: Այս ամենի հետևանքով քաղաքական հակառակորդները վերածվել են «պատերազմող կողմերի»։

Ստեղծված իրավիճակն առավել խորացնում է քաղաքական ճգնաժամն ու անորոշությունները, մեծացնում քաղաքացիական բախումների հավանականությունը, իսկ հետագայում հակասահմանադրական քայլերը դարձնելով անխուսափելի։

Այսպիսով, հաշվի առնելով թշնամական պետությունների կողմից առկա մարտահրավերները, պետական ինստիտուտների օրեցօր քայքայումն ու խորացող բազմամակարդակ ճգնաժամը՝ անհրաժեշտ ենք համարում հնարավորինս շուտ ձևավորել նվազագույն փոխզիջումային օրակարգ արտահերթ ընտրության ժամկետի սահմանման շուրջ»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS