TOP նոր
» » «Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստանին գազ է մատակարարելու Ադրբեջանի տարածքով

«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստանին գազ է մատակարարելու Ադրբեջանի տարածքով

18-03-2021, 09:35 Դիտումներ: Հայաստան
18 Մարտ 2021, 09:35 - NovostiNK
«Գազպրոմը» ժամանակավորապես Հայաստանին գազ է մատակարարելու Ադրբեջանի տարածքով


Հայաստան ռուսական գազի մատակարարումները ժամանակավորապես իրականացվելու են Ադրբեջանի միջոցով` Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս գազատարի վերանորոգման պատճառով։ Այս մասին, kommersant-ի հաղորդմամբ, հայտնել է «Գազպրոմ էքսպորտ»-ը:

Նշվում է, որ մարտի 16-ին ռուսական ընկերությունը կարճաժամկետ պայմանագիր է կնքել Ադրբեջանի պետական նավթային ընկերության հետ՝ Ադրբեջանի տարածքով գազի փոխադրման համար։

«Պայմանագիրը նախատեսում է, որ Հյուսիսային Կովկաս-Անդրկովկասյան գազատարի ռուսական հատվածի պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը», - հաղորդել է «Գազպրոմ էքսպորտ»-ը:

Աշխատանքները շարունակվելու են շուրջ երեք շաբաթ, դրանց ավարտից հետո գազի փոխադրումը կուղղվի նախորդ երթուղով՝ Ռուսաստանի և Վրաստանի սահմանով:

Ասվում է, որ 2020 թվականին «Գազպրոմը» Հայաստան է մատակարարել 2,209 միլիարդ խորանարդ մետր գազ, 2021 թվականի հունվարին մատակարարումներն աճել են 9%-ով՝ կազմելով 310 մլն խորանարդ մետր: 2020-ի դեկտեմբերին «Գազպրոմ էքսպորտ»-ը և «Գազպրոմ Արմենիան» երկարաձգել են Հայաստանին գազի մատակարարման պայմանագիրը միայն 2021 թվականի առաջին եռամսյակի համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS