TOP նոր
» » Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

4-04-2021, 07:40 Դիտումներ: Հայաստան
4 Ապրիլ 2021, 07:40 - NovostiNK
Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Ճանաչողական այցով Հայաստանում գտնվող Եվրախորհրդարանում Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա-Քզավիե Բելամինն ապրիլի 3-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Ինչպես հաղորդում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյսբուքյան էջը, պատգամավորին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Ֆրանսուա-Քզավիե Բելամինը ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:

Պատգամավորն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան և գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին Հարություն Մարությանն անգլալեզու և ֆրանսալեզու գրքեր նվիրեց պատգամավորին:

Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր


Եվրախորհրդարանի պատգամավորն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS