TOP նոր
» » Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ

Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ

4-04-2021, 12:15 Դիտումներ: Հայաստան
4 Ապրիլ 2021, 12:15 - NovostiNK
Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Հարության տոնի առթիվ


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքը Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ․

«Սիրելի՛ հայրենակիցներ ի Հայաստան, Արցախ և Սփյուռք, Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորում եմ բոլորիս։ Զորացած Սուրբ Զատկի բերկրալի տոնի խորհուրդով և մեծ Ավետիսով՝ այսօր առավել, քան երբևէ անհրաժեշտություն ունենք համախմբվածությամբ, հավատով և մեծ նվիրումով լծվելու մեր Հայրենիքի վերականգնման և զորացման գործին:

Մենք ապրում ենք դժվարին ու տագնապալի ժամանակներ, մեր ժողովուրդն անցնում է փորձությունների միջով, սակայն Հարության լույսը մեզ պետք է ավելի իմաստուն, շրջահայաց ու հաստատակամ դարձնի մեր որոշումներում և գործողություններում: Աջակից և հովանի լինենք միմյանց և հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր կորստի խոր ցավ ունեն իրենց օջախներում և սրտերում:

Լինենք հանդուրժող միմյանց հանդեպ և մեկտեղենք մեր ուժերը Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որպեսզի կարողանանք ոտքի կանգնել, ամոքել ցավերն ու բուժել վերքերը, ապացուցենք, որ մենք կարող ենք ապաքինվել անգամ ամենածանր հարվածներից և կրկին բռնել հաղթանակի ճանապարհը: Աստված պահապան բոլորիս։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,-նշված է ուղերձում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS