TOP նոր
» » Կյանքից հեռացել է հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչը

Կյանքից հեռացել է հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչը

4-04-2021, 12:23 Դիտումներ: Հայաստան
4 Ապրիլ 2021, 12:23 - NovostiNK
Կյանքից հեռացել է հայտնի բժիշկ Գեորգի Կիմիչը


Կյանքց հեռացել է մանկաբար-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանը (Գեորգի Կիմիչ), այս մասին տեղեկանում ենք մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանի՝ ֆեյսբուքի էջում կատարած գրառումից։

«..Кимыча не стало»,- գրել է Սահակյանցը։

Բժշկի մահվան մասին գրառում է կատարել նաև ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Խորը ցավով տեղեկացա, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, իմ լավ բարեկամ Գեորգի Կիմի Պողոսյանի անժամանակ մահվան մասին։ Հմուտ մասնագետն իսկապես իր ոլորտի առաջատարներից էր։ Մարդ, որը վայելում էր կրտսեր գործընկերների հարգանքը։

Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին...

Հանգչեք խաղաղությամբ»,-գրել է նա։

Ընկերների կողմից ցավակցական բազմաթիվ գրառումներ կան նաև ճանաչված բժշկի ֆեյսբուքի էջում։ Մեկնաբանություններից պարզ է դառնում, որ նրա մահացել է այսօր առավոտյան։ «Սիրտը կանգ է առել՝ քովիդից հետո»,-գրված է մեկնաբանություններից մեկում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS