TOP նոր
» » Ռուսաստանյան գործարարների հետ կքննարկվի Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները

Ռուսաստանյան գործարարների հետ կքննարկվի Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները

5-04-2021, 09:46 Դիտումներ: Հայաստան
Ռուսաստանյան գործարարների հետ կքննարկվի Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները


5 Ապրիլ 2021, 09:46 - NovostiNK
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը 2021 թվականի ապրիլի 12-16-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն. որոշումը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փոխնախարարը մեկնում է Մոսկվա՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում պարենային անվտանգության միասնական հայեցակարգին առնչվող հարցերի քննարկման, «Պրոդ-Էքսպո-2021» միջազգային ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցության, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում Ռուսաստանի Դաշնության հետ երկկողմ համագործակցության հեռանկարների ընդլայնման, ռուսաստանյան գործարարների հետ Հայաստանից հավաքական բեռների համար լոգիստիկ կենտրոններ ստեղծելու հնարավորությունները քննարկելու նպատակով։

Վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արման Խոջոյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն կներկայացվի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS