TOP նոր
» » Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին

Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին

5-04-2021, 11:54 Դիտումներ: Հայաստան
5 Ապրիլ 2021, 11:54 - NovostiNK
Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին


«Մենք չենք ասել, թե նման պայման կա, որի դեպքում վարչապետի թեկնածու կառաջադրենք, այլ մեր միակ պայմանն այն է եղել, որ վարչապետը հրաժարական տա և մենք գնանք արտահերթ ընտրությունների»,- խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոյնաը և շեշտեց, որ եթե կա հստակ պայմանավորվածություն, ապա տրամաբանական չէ գնալ այլ գործողությունների:

Նրա հավաստիացմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել «Լուսավոր Հայաստանի» հետ, այլ եղել է միայն արտահերթ ընտրությունների վերաբերյալ:

«Մենք որոևէ պատրվակ չենք տալու իշխանություններին, որպեսզի հետքայլ լինի այս օրակարգից»,- հայտարարեց պատգամավորը:

Ըստ Անի Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո նոր կհամոզվեն, որ իրոք արտահերթ ընտրություններ են լինելու և դրանից հետո նոր կնախապատրաստեն կուսակցության ընտրական ցուցակները:

«Մենք ոչինչ չենք բացառում, բայց եթե որևէ մեկի հետ պայմանավորվածություն ես ձեռք բերում, ապա կարծում եմ սխալ խոսակցություններ են սկսել մտածել և ասել այն մասին, որ նա կխախտի պայմանավորվածությունը»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Սամսոնյանը նշեց, որ յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, պետք է ձգտի առավելագույնին, հետևաբար՝ իրենք չեն գնում այս ընտրություններին միայն մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար, այլ աշխատելու են 47 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածի վրա և գալու են իշխանության:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե նախորդ ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ը կարողացել է հաղթահարել ընդամենը անցողիկ շեմը, ինչի՞ հիման վրա են հիմա պնդում, որ իշխանություն են վերցնելու՝ պատգամավորը նշեց, որ 2018 և 2021 թվականները տարբեր քաղաքական իրավիճակներ են եղել, նախորդ ընտրությունների ժամանակ ակնհայտ էր, որ հեղափոխությամբ եկածները պետք է իշխանությունը վերցնեին:

Անի Սամսոնյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք «Լուսավոր Հայաստանը» կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, իսկ ինքն անձամբ կարծում է, որ «թշնամի-ոչ թշնամի» ձևակերպումը պարզունակ մոտեցում է և դրանով սխալ է խնդիրը դիտարկել:

Ի վերջո պատգամավորն ընդունեց, որ Թուրքիան իր համար թշնամի է, քանի որ սպառնում է ՀՀ-ի անվտանգությանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS