TOP նոր
» » Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. Վահրամ Դումանյանի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ

Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. Վահրամ Դումանյանի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ

6-04-2021, 11:52 Դիտումներ: Հայաստան
Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. Վահրամ Դումանյանի ուղերձը՝ Սպորտի միջազգային օրվա առթիվ


6 Ապրիլ 2021, 11:52 - NovostiNK
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շնորհավորական ուղերձ է հղել Սպորտի միջազգային օրվա առթիվ: ներկայացնում ենք Վահրամ Դումանյանի ուղերձը.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ապրիլի 6-ը Սպորտի միջազգային օրն է, որը կրում է «Հանուն զարգացման և խաղաղության» խորագիրը: Սպորտն աշխարհում բոլորին միավորող լեզուն է. այն թելադրում է հարգանքի ու համերաշխության, կարծրատիպերի ու սահմանների հաղթահարման, ներառման, ներշնչանքի, ավելիին հասնելու մթնոլորտ, սպորտն առողջ ու երջանիկ լինելու մասին է: Այն պահանջում է այնպիսի որակներ, ինչպիսիք են ուժը, կամքը, նպատակասլացությունը՝ պսակված հաղթանակի աննահանջ ձգտմամբ:

Մեր մարզիկների ու մարզիչների շնորհիվ մենք բազում առիթներ ենք ունեցել համազգային հպարտություն զգալու, աշխարհի տարբեր ծայրերում հայկական եռագույնը ծածանելու: Եվ վստահ եմ՝ այդ առիթներն առաջիկայում կրկնապատկվելու, եռապատկվելու են: Այժմ ունենք օլիմպիական 6 ուղեգիր, և մարզաշխարհի մեր նվիրյալները ջանք չեն խնայում այդ թիվը մեծացնելու, իսկ Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերում՝ նշանակալի նվաճումներ արձանագրելու ուղղությամբ:

Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, սպորտի երախտավորներ, շնորհավորում եմ բոլորիդ տոնի կապակցությամբ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, ամուր կամք, բազում նվաճումներ և հաղթանակներ՝ ի նպաստ խաղաղության և զարգացման»:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS