TOP նոր
» » Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, 4000 զոհ ենք ունեցել. հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ. Սամվել Բաբայան

Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, 4000 զոհ ենք ունեցել. հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ. Սամվել Բաբայան

18-04-2021, 09:14 Դիտումներ: Հայաստան
18 Ապրիլ 2021, 09:14 - NovostiNK
Ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, 4000 զոհ ենք ունեցել. հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ. Սամվել Բաբայան


Հնարավոր չէր կանխել պատերազմը, ես դեռ 2013-ից ասել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ հայկական կողմը ապրում էր հույսով, որ գերտերությունները թույլ չէին տա պատերազմ։ Այս մասին Հանրային ՀԸ-ն եթերում ասաց Արցախի Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Հարցին՝ հրամանատարական շտաբում`բունկերում մարդկանց հրամաննե՞ր են տվել, Երևանի՞ց են կառավարել, Սամվել Բաբայանն ասաց, որ հրաման տվել է երկու անձ. «Կա Ջալալ Հարությունյան և այսօրվա հրամանատարը, հրաման միայն իրենք են տվել, մեծամտությունն այդ մարդկանց մեջ այնքան էր, խանդը, չհասկանալով, որ մարդիկ են զոհվել։ Եթե իմ բառերին Ջալալ Հարությունյանը կամ մյուսը համամիտ չեն, թող ասեն։ Կա հրամանատար, ողջ, առողջ են երկուսն էլ, չես կարող անգամ հրետանու պետին ասել`կարելի՞ է այս արկը խփել առանց իրենց հետ համաձայնեցնելու։Ինչո՞ւ չէին խոսում այդ մարդիկ, ինչու չեն ասում ճշմարտությունը։ Հիմա ասում եմ`տղերք, կամ բոլորդ պագոններդ պոկեք, այստեղի շտաբի պետից սկսած էլ՝ բոլորդ, կամ տղամարդավարի դուրս եկեք, ճիշտը ասեք, ասեք`այո, պարտվել ենք, չենք նախատեսել, լռելոով ի՞նչ եք լուծելու, միևնույն է՝ քննությունը գալու է ձեր դուռը։ Ոչ ոք այդ շտաբում չէր կարող հրաման տալ»:

Հարցին, թե ինչո՞ւ պաշտոնաթող գեներալներին չեն թողել, որ օգնեն, Սամվել Բաբայանն ասաց. «Իմ իմացածով, օրինակ՝ Սեյրան Օհանյանի պատմությունը, որ ասում է`չեն թողել, երրորդ-չորրորդ օրը Արցախի նախագահն ասաց`ոչ ոք չգնա բունկեր, որովհետև հրամանատարը դեմ է, ասում է` խանգարում եք։ Հիմա ասում եմ` կանչեք նախագահին քննչական, թող գան, ասեն, որ չեն թողել գնան, ազգը փրկեն, ինչո՞ւ, ինչու՞ իրենց կարիքը չեն զգացել Ջալալ Հարությունյանն ու Միքայել Արզումանյանը։ Իմ կարծիքով` իրենք համարել են, որ ավելին գիտեն»:

Սամվել Բաբայանն ասաց՝ ինչու՞ չի խոսում Օնիկ Գասպարյանը, պետք է խոսել.« 4000 զոհ ենք ունեցել, 1700տղերքը... հիմա դու պատասխանատվություն կրո՞ւմ ես, թե՞ չէ»:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS