TOP նոր
» » Փաշինյանի այցը Սյունիք ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից. իրեն հիմա շատ հեշտ է մանիպուլացնել. Վահե Հակոբյան

Փաշինյանի այցը Սյունիք ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից. իրեն հիմա շատ հեշտ է մանիպուլացնել. Վահե Հակոբյան

22-04-2021, 12:38 Դիտումներ: Հայաստան
22 Ապրիլ 2021, 12:38 - NovostiNK


Ես չեմ պատրաստվում մեկնաբանել այդ անլվայի ասածը: Այս մասին այսօր՝ ապրիլի 22-ին, ՀՀ Քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վահե Հակոբյանը՝ խոսելով իմքայլական պատգամավոր Արփի Դավոյանի հայտարարության մասին, որ «Էտ Սյունիքում որևէ մեկն անպատիժ չի մնալու»:

Ինչ վերաբերում է Սյունիքում իշխանությունների վարկանիշին, Հակոբյանը, մեկնաբանելով իշխանական պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե իրենք բարձր վարկանիշ ունեն մարզում, ասաց. «Բա հո չեն ասելու, որ վարկանիշ չունեն, տապալել են ամեն ինչ, ուզում են մի քիչ էլ տապալեն հետո գնան»:

«Նիկոլն այսքան շրջագայում է մարզերում, մյուս մարզեր էլ է տափուկի նման գնում, տեսեք՝ քանի՞ հոգի են գնում հանդիպման: Բացի երեխաներից, ում էս անբարոյականները բերում են, ով է գնում հանդիպման:

Իսկ երեկվա այցը Սյունիք ուղղորդվել է ինչ-որ մեկի կողմից: Իրեն շատ հեշտ է հիմա մանիպուլացնել նույն իր թիմակիցների կողմից: Եթե իրենց կարճ խելքով կարծում են, թե հասել են իրենց նպատակին, որ հեսա կփակեն քաղաքապետերին, հետո բնական է, ինձ կփորձեն կալանքի տանել, սխալվում են: Սյունիքում ապրում է 145 հազար մարդ, մեծամասնությունը Նիկոլին ատում է ու շատ լավ է հասկանում, թե ինչ բերեց նա Սյունիքի գլխին: Սյունեցին չի բարձրացնում միայն Սյունիքի հարցը, բարձրացնում է մեր պետականության հարցը»:

Վահե Հակոբյանը հույս հայտնեց, որ սյունեցիների օրինակը կարող է վարակիչ լինել մյուս մարզերի համար:

Հիշեցնենք, որ խիստ գաղտնի պայմաններում Սյունիքի մարզ մեկնած Նիկոլ Փաշինյանին երեկ մարզի տարբեր քաղաքներում բնակիչները դիմավորել էին հայհոյանքներով եւ վիրավորանքերով։ Սյունեցիները պահանջել են՝ հեռանալ մարզից։

Քաջարանցիները փակել էին քաղաք մտնող ճանապարհը, այդպիսով Փաշինյանն ընդհանրապես չէր կարողացել Քաջարան մտնել։

Նշենք, որ Փաշինյանի հետ մարզ են գնացել մեծ թվով ոստիկաններ, ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը եւ անվտանգության մեծ թվով աշխատակիցներ։ Փաշինյանը փողոցներով քայլում է մեծ թվով անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS