TOP նոր
» » Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

24-04-2021, 10:03 Դիտումներ: Հայաստան
24 Ապրիլ 2021, 10:03 - NovostiNK
Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում


Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նախատեսվում է, որ Վարդինե Օհանյանը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Նա ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Օհանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահի անունից մասնակցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ 2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությոնը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS