TOP նոր
» » Որպես նվիրատվություն Չինաստանի տրամադրած 100 հազար դեղաչափ «Կորոնավակ» պատվաստանյութը Հայաստանում է

Որպես նվիրատվություն Չինաստանի տրամադրած 100 հազար դեղաչափ «Կորոնավակ» պատվաստանյութը Հայաստանում է

2-05-2021, 13:43 Դիտումներ: Հայաստան
2 Մայիս 2021, 13:43 - NovostiNK
Որպես նվիրատվություն Չինաստանի տրամադրած 100 հազար դեղաչափ «Կորոնավակ» պատվաստանյութը Հայաստանում է


Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից Հայաստանին որպես նվիրատվություն տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար:

«Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` անկախ կցագրման փաստից, շաբաթվա բոլոր օրերին, Հայաստանի և մեր երկրում ապրող օտարերկրյա քաղաքացիների համար:

Հիշեցնենք, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը 100 %-ով կանխարգելում են մահվան ելքերն ու հիվանդության ծանր ընթացքը: Պատվաստումների շնորհիվ հնարավոր կլինի կոտրել համավարակի շղթան»,- հայտնել են ՀՀ առողջապահական գերատեսչությունից:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS