TOP նոր
» » Ես բոլոր ուժերից առաջարկներ ունեմ, դժվարանում եմ կողմնորոշվել. Թագուհի Թովմասյան

Ես բոլոր ուժերից առաջարկներ ունեմ, դժվարանում եմ կողմնորոշվել. Թագուհի Թովմասյան

3-05-2021, 13:02 Դիտումներ: Հայաստան
3 Մայիս 2021, 13:02 - NovostiNK
Ես բոլոր ուժերից առաջարկներ ունեմ, դժվարանում եմ կողմնորոշվել. Թագուհի Թովմասյան




«Եղել է առաջարկ, և այն այժմ քննարկման փուլում է»,- այսօր խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ինքը լինելու է «ՀՀԿ» և «Հայրենիք» կուսակցությունների ցուցակում։

Միևնույն ժամանակ նա նշեց՝ որևէ հավանականություն չկա, որ այդ առաջարկը կբավարարվի. «Ի վերջ, կան շահեր, որոնք պետք է համադրվեն, այլ ոչ թե հակադրվեն միմյանց»։

Նա նշեց նաև, որ այսօր կարդացել է մամուլում, թե ինքը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ցուցակում երրորդ համարն է։ Պատգամավորը կոչ արեց նախ կողմերից տեղեկանալ, ապա նոր նման լուրեր տարածել։

«Ես բոլոր ուժերից առաջարկներ ունեմ, և հիմա ուզում եմ հայտարարել, որ ունեմ մի շարք հարցեր՝ մեր երկրի անվտանգության, ազգային արժանապատվության և ապագայի հետ կապված։ Այս հարցերի պատասխանները ե պետք է ստանամ բոլոր այն կողմերից, որոնցից ստանում եմ առաջարկներ, որ ես հասկանամ՝ ում հետ եմ կապում իմ քաղաքական ապագան»,- ասաց նա։

Սակայն, Թագուհի Թովմասյանը չբարձրաձայնեց, թե որ ուժերից է առաջարկ ստացել՝ նշելով, թե դա էթիկապես ճիշտ չէ։

Հարցին, թե արդյոք ինքը պատրաստ է գնալ ՀՀ երկրորդ նախագահի հետ, երբ ԱԺ ամիոնից «Մարտի 1»-ի հարց էր բարձրացնում, կամ «ՀՀԿ»-ի հետ, որը փակում էր «Ժողովուրդ» օրաթերթը, պատգամավորը պատասխանեց.

«Այդ բոլոր խնդիրներն իմ աչքի առաջ ունեմ, դրա համար դժվարանում եմ կողմնորոշվել։ Եվ ամենևին պարտադիր չէ, որ ես որևէ ուժի հետ գնամ, գուցե քաղաքական «թայմ-աութ» վերցնեմ և այս ընտրություններին չմասնակցեմ։ Ես շատ հարցեր ունեմ, պետք է նախ ինքս ինձ համոզեմ՝ ինչ եմ ուզում ես»։

Բացի այդ, Թագուհի Թովմասյանը նշեց նաև, որ իշխանական խմբակցությունում լինելու ժամանակ էլ ինքը բազմաթիվ անհամաձայնություններ է ունեցել իշխանության հետ, ինչը բոլորի համար տեսանելի է եղել։

«Ես իմ անհամաձայնությունները հայտնել եմ, երբեք իմ տեսակետերից չեմ շեղվել, և բնականաբար, մարդիկ չեն ողջունել, որ ես ազատ արտահայտել եմ իմ կարծիքը։ Հիմա այդ թիմը շատ արմատական է տրամադրված իմ նկատմամբ»,- նշեց նա։


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS