TOP նոր
» » Ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին

Ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին

3-05-2021, 13:08 Դիտումներ: Հայաստան
3 Մայիս 2021, 13:08 - NovostiNK
Ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ. Թագուհի Թովմասյանը՝ Փաշինյանին


«Գեղարքունիքում և Սյունիքում մենք չունենք կահավորված առաջնագիծ, չունենք խրամատներ և մեր անվտանգությունը մեղմ ասած մտահոգիչ վիճակում է։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ մինչև սահմանային ճշգրտումները, ինչո՞ւ մենք չունենք կահավորված առաջնագիծ»,- այսօր խորհրդարանում նման հարց հնչեցրեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։

Ի պատասխան պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրային դիսկուրսը լսելով, հասկանում է, որ Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու կարիք չունի։

«Մեկը կար, չէ՞՝ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ, հիմա էլ ուղղություններն եք ասում, թե որտեղ ինչ կա։ Հաջորդ անգամ կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք՝ օրինակ՝ կոորդինատ էսինչից էնինչը մենք չունենք խրամատներ...։ Ժողովուրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում»,- պատասխանեց նա։

Արձագանքելով՝ Թագուհի Թովմասյանն ասաց, որ տարակուսած է։

«Մեր առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադերբեջանի տեսադաշտում, և նրանք շատ լավ տեսնում են, այստեղ որևէ կոորդինատի հարց չկար։ Մտահոգություն արտահայտել այն մասին, ինչը Ադրբեջանը շատ մատչելի ձևով տեսնում է, գաղտնիք բացե՞լ է»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ հավաստիացրեց. «Ոչ միայն դուք, այլ նաև ադրբեջանցիները չեք կարող տեսնել այն ամենն, ինչ արվում է, որովհետև դրա մեծամասնությունն արվում է գաղտնի։ Այն առաջնագիծը, որը տեսանելի է, վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ դուք, ո՛չ ադրբեջանցիները չեք կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»։

Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց նաև՝ ի՞նչ պատվաստանյութով է այսօր պատվաստվել Նիկոլ Փաշինյանը։

Պատասխանելով՝ վերջինս նշեց, որ չի ասի, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։

«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է «AstraZeneka»-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի «Sputnik V»-ով։ Եվ հույս ունեմ, որ ԱԺ պատգամավորներից մեկն էլ մեր ունեցած չինական պատվաստանյութով կպատվաստվի»,- ասաց նա, և խոսքին հաջորդեց իմքայլականների ծիծաղը։

Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաև անվտանգության խնդիրներին։

«Երբ Քարվաճառը հանձնվեց առանց մի փափմփուշ կրակոցի, իմ ծննդավայրի՝ Վարդենիսի անվտանգությունը էապես վտանգվեց, անվտանգության բուֆերային հատվածն այլևս չկա»,- ասաց նա:

Նրա պնդմամբ՝ Վարդենիսից մինչև Ջերմուկ հախուռն առաջնագիծ է ձևավորվել, որը չի փոխվել կես տարվա ընթացքում:

«Ես կարող եմ տեսանելի բաներից խոսել, այն է՝ առաջնագծում ունենք վրաններ, որոշ դեպքերում՝ պոլիէթիլանապատ վիճակում, և ադրբեջանցիները տեսնում են, որ հայ զինվորները վրաններում են քնում՝ հողի վրա, իսկ իրենք այլ պայմաններում»,- հայտարարեց պատգամավորը:

Թագուհի Թովմասյանը կոչ արեց Փաշինյանին ստուգել, թե արդյո՞ք ինչ-որ բան արվում է առաջնագծում, ինչպես իրեն են զեկուցել և գաղտնիության քողի տակ այդ ամենը ներկայացնելը լավագույն լուծումը չէ:

«Վարչապետի պատասխանից ես հասկացա, որ եթե մինչ այժմ լուծումներ եղել են և տեսանելի չեն, ապա մոտ ապագայում էլ է նույնը լինելու»,- հայտնեց պատգամավորը և հավելեց, որ անհույս գործ է սպասել, թե Ալիևի ու ադրբեջանական մյուս գործիչների հռետորաբանության ֆոնին երբ է տեղի ունենալու սահմանների դեմարկացիան:

Նրա կարծիքով՝ Արցախի կորստով խախտվել է Հայաստանի անվտանգությունը և Արցախն էր Հայաստանի անվտանգություը, ոչ թե հակառակը:

«Գուցե սահմանից հեռու, մայրաքաղաքի սրճարաններում նստած մարդիկ չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել նոյեմբերի 9-ից հետո»,- նկատեց Թագուհի Թովմասյանը և շեշտեց, որ այդ հարցը շարունակելու է բարձրաձայնել, քանի որ ապրել ու ապրելու է Հայաստանում, մասնավորապես՝ Վարդենիսում:


Աղբյուրը՝ Panorama

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS