TOP նոր
» » Նախագահն ընդունել է Հայրենականի վետերաններին․ «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր»

Նախագահն ընդունել է Հայրենականի վետերաններին․ «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր»

8-05-2021, 09:35 Դիտումներ: Հայաստան
8 Մայիս 2021, 09:35 - NovostiNK
Նախագահն ընդունել է Հայրենականի վետերաններին․ «Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր»


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններ Ռոզալիա Աբգարյանին, Շողիկ Սարաֆյանին, Պապին Մարուխյանին և Խաչիկ Հովակիմյանին:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նրանց ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 76-րդ տարեդարձի առիթով:

«Ազատությունն ու հաղթանակը երբեք չեն մատուցվում որպես նվեր, դրանք ձեռք են բերվել ձեր կամքի ու ջանքերի շնորհիվ, ձեր առողջության գնով»,-ասել է նախագահը:

Ջերմ մթնոլորտում նախագահ Սարգսյանը զրուցել է վետերանների հետ: Նրանք իրենց հիշողություններն են պատմել պատերազմի տարիների, իրենց անցած մարտական ուղու, Հաղթանակի օրվա՝ մայիսի 9-ի զգացողությունների մասին, խաղաղության իրենց մաղթանքները փոխանցել ամբողջ հայ ժողովրդին:

Նախագահը հյուրերին և, հանձինս նրանց, բոլոր վետերաններին մաղթել է քաջառողջություն՝ նշելով, որ նրանց կյանքի պատմությունները ռազմահայրենասիրական դաս են սերունդների համար:



Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS