TOP նոր
» » Աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Վլադիմիր Վարդանյան

Աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Վլադիմիր Վարդանյան

10-05-2021, 11:59 Դիտումներ: Հայաստան
10 Մայիս 2021, 11:59 - NovostiNK
Աշխատելու ենք, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի. Վլադիմիր Վարդանյան


ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը վստահեցնում է՝ աշխատելու են, որ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վարդանյանն այս մասին ասաց ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Մայիսի 9-ին ինչ զգացողություններ են ունեցել, երբ Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է:

Ըստ Վարդանյանի՝ ցանկացած հայ մայիսի 9-ին շատ խառը զգացմունքներ է ունեցել:

«Ծանր էր, ծանր էր յուրաքանչյուրիս համար: Ծանր էր, քանի որ շատ դեպքերում մենք ըստ էության փորձում էինք վերապրել և վերաիմաստավորել տեղի ունեցածը, և միաժամանակ ուրախ էր, քանի որ մենք այդուհանդերձ մտածում ենք, որ այսօր Արցախում շարունակում են հայեր ապրել, Արցախում լսվում է հայոց լեզուն, Արցախը անկախ է, Արցախը չի գտնվում որևէ պետության վերահսկողության ներքո: Եվ մենք բոլորս աշխատելու ենք, որ որպեսզի Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնվի»,-ասաց Վարդանյանն ու հավելեց, որ դա և՛ քաղաքական, և՛ ազգային նվիրական նպատակներից մեկն է:

Մայիսի 9-ը նշվում է որպես Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS