TOP նոր
» » Փոխվում է քվեաթերթիկի նմուշը, գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ-ն որոշում ընդունեց

Փոխվում է քվեաթերթիկի նմուշը, գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ-ն որոշում ընդունեց

12-05-2021, 09:03 Դիտումներ: Հայաստան
12 Մայիս 2021, 09:03 - NovostiNK
Փոխվում է քվեաթերթիկի նմուշը, գրիչ չի օգտագործվելու. ԿԸՀ-ն որոշում ընդունեց


Կփոփոխվի ԱԺ ընտրությունների քվեաթերթիկի ձևը։

«Քանի որ այլևս համամասնական ընտրակարգով են ԱԺ ընտրույթուններն իրականացվելու, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ։ Քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու», - Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

Այսպիսով, ԿԸՀ-ն ընդունեց որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը, քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չի կատարվելու։

«Ընտրողն իր քվեարկությունը կատարելու է հետևյալ կերպ. ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնի ծրարի մեջ», - տեղեկացրեց Սմբատյանը։



Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS