TOP նոր
» » Հայաստանը ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ

Հայաստանը ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ

12-05-2021, 11:00 Դիտումներ: Հայաստան
12 Մայիս 2021, 11:00 - NovostiNK
Հայաստանը ստացել է «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ


Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, ինչպես նաև` պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից, 14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութը հասել է Հայաստան։ Նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները ստանում են իրենց պատվաստումները։

«Sputnik-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: Իսկ «AstraZeneca»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Միաժամանակ, գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում` Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» առևտրի կենտրոններ, Գյումրու Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ:

Կարող են պատվաստվել նաև Հայաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն անվճար են բոլորի համար:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS