TOP նոր
» » Հուլիսի 1-ից մեկնարկում է «Աշխատանք առանց սահմանների» ԵԱՏՄ երկրների թվային նախագիծը

Հուլիսի 1-ից մեկնարկում է «Աշխատանք առանց սահմանների» ԵԱՏՄ երկրների թվային նախագիծը

17-05-2021, 11:34 Դիտումներ: Հայաստան
17 Մայիս 2021, 11:34 - NovostiNK
Հուլիսի 1-ից մեկնարկում է «Աշխատանք առանց սահմանների» ԵԱՏՄ երկրների թվային նախագիծը


««Աշխատանք առանց սահմանների» Որոնման միօրինակացված համակարգը»՝ Եվրասիական տնտեսական միության երկրների առաջին միասնական նախագիծը, նախատեսվում է շահագործման հանձնել հուլիսի 1-ից: Ծրագրի իրականացման փուլերը, ԵԱՏՄ-ում աշխատանքի տեղավորման և զբաղվածության գծով թվային էկոմիջավայրի ձևավորման մասով զարգացման հետագա հեռանկարները քննարկեցին ԵՏՀ ներքին շուկաների, թվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը մայիսի 12-ին ԵՏՀ շտաբ-բնակարանում կայացած հանդիպմանը:

«Աշխատանք առանց սահմանների» նախագիծը որոնման համակարգ է՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ազգային տեղեկատվական համակարգերում առկա ազատ աշխատատեղերի և թափուր հաստիքների թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությանը հասանելիություն ապահովելու համար: Ծրագիրն ուղղված է Միության շրջանակներում աշխտաշուկաների փոխգործունեության ապահովմանը թվային գործիքների միջոցով, ԵԱՏՄ բոլոր երկրներով ինքանակենսագրականների ու թափուր աշխատատեղերի որոնման համար հնարավորությունների ավելացման հաշվին ազգային տեղեկատվական համակարգերի գործիքակազմի ընդարձակմանը:

«Աշխատանք առանց սահմանների» նախագծի առանձնահատկություններից մեկը բաշխված ճարտարապետության կիրառումն է, առանց բազաների միավորման: Նախագծում կիրառված տեխնոլոգիան, մի կողմից՝ ապահովում է ինքանակենսագրականների ու թափուր աշխատատեղերի մասով տեղեկատվության անհրաժեշտ հասանելիությունը, մյուս կողմից՝ անձնական տվյալների մասին օրենքին հետևելը, քանի որ տեղի չի ունենում տեղեկատվության անդրսահմանային փոխանցում և պահպանում:

ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանը նշեց է, որ, համավարակով պայմանավորված դժվար իրավիճակից անկախ, նախագիծը հնարավոր եղավ իրականացնել սահմանված ժամկետում: «Դրա մեկնարկի պահից սկսած իրականացվել են բոլոր կազմակերպչական միջոցառումները, վերլուծության են ենթարկվել Միության երկրների՝ աշխատանքային օրենսդրության վերաբերյալ մեծ ծավալի նորմատիվ իրավական փաստաթղթեր, ստեղծվել է տիպային ծրագրային ապահովում, իրականացվել են ինտեգրացիոն աշխատանքներ Միության բոլոր հինգ երկրներում, բոլոր տեսակի տեստավորումներ, կատարվել է համակարգի փորձնական շահագործում՝ բոլոր ազգային տարրերի մասնակցությամբ: Համակարգի ներդրման արդյունքում ընդլայնվում է Միության աշխատաշուկաների փոխգործունեությունը: Այժմ աշխատանք է տարվում ըստ Միության երկրների ծառայությունների մշակման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ձևավորելու լիարժեք թվային էկոհամակարգ՝ ԵԱՏՄ քաղաքացիների աշխատանքի տեղավորման ու զբաղվածության ապահովման համար», – շեշտեց նա:

«Համարում եմ, որ նախագծի մեկնարկը ժամանակին է տրվել: ԵԱՏՄ երկրների աստիճանական վերականգնումը համավարակի թողած հետևանքներից հետո, անշուշտ, կպահանջի որակավորված կադրերի ներգրավում տնտեսության հեռանկարային ճյուղեր: Թափուր աշխատատեղերի ու իքնակենսագրականների փնտրման մասով ընդհանուր թվային պրոդուկտի գործարկումը կարող է ավելացնել ԵԱՏՄ-ի տնտեսապես ակտիվ բնակչության շարժունակությունը և հավասարակշռել աշխատաշուկան», – նշեց Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Դմիտրի Վոլվաչը: Վերջինս նաև ընդգծեց, որ հարմար հարթակային լուծումների ստեղծումը, բիզնես գործընթացների թվայնացումը, որոնք ուղղված են ԵԱՏՄ տիրույթում բիզնեսի վարման խոչընդոտների վերացմանն ու մարդկանց կյանքի որակի լավացմանը, Միության անվերապահ առաջնահերթություններն են:
ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյանի խոսքերով «Աշխատանք առանց սահմանների» որոնման համակարգը Հանձնաժողովի, Միության երկրների լիազոր պետական մարմինների, ինչպես նաև ազգային տարրերի օպերատորների ակտիվ ու սերտ համագործակցության վառ օրինակ է:


Ծանուցում.
Նախագծի գործարկումը հավանության է արժանացել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առ 9 սեպտեմբերի 2019 թվականի թիվ 89 որոշմամբ:


Աղբյուրը՝ NovostiNK

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS