TOP նոր
» » Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան

Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան

30-05-2021, 11:43 Դիտումներ: Հայաստան
30 Մայիս 2021, 11:43 - NovostiNK
Ադրբեջանական ուժերի` ՀՀ տարածքը լքելու դեպքում կքննարկվի սահմանային կետերի ճշտման հարցը. Մհեր Գրիգորյան


Հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը` պատասխանելով Ադրբեջանի վարչապետի հայտարարության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցին։

-Ադրբեջանի վարչապետը հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի լուծման ռուսական առաջարկը ընդունելի է Ադրբեջանի համար։ Ո՞րն է հայկական կողմի դիրքորոշումը։

-Հայաստանի համար ընդունելի են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի լուծման վերաբերյալ ռուսական առաջարկները, և այս մասին հայկական կողմն իր դիրքորոշումը գրավոր կերպով ՌԴ գործընկերներին է ներկայացրել դեռեւս մայիսի 19-ին։ Ըստ այդմ՝ հայ-ադրբեջանական սահմանային կետերի ճշտումը կարող է քննարկվել միայն ադրբեջանական զորամիավորումների՝ ՀՀ տարածքը լքելու դեպքում։ Այս համատեքստում ընդգծել ենք նաեւ մեր գերեվարված զինվորականների վերադարձը։ Հայաստանը նաեւ վերահաստատում է իր առաջարկը՝ զորքերը հայելային կերպով հետ քաշելու և մշտական տեղակայման վայրեր վերադաձնելու, այնուհետև սահմանային կետերի ճշտում իրականացնելու վերաբերյալ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS