TOP նոր
» » Նոր արժեքավոր հրատարակություն հայ- ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակի և տեսանելի հեռանկարների վերաբերյալ

Նոր արժեքավոր հրատարակություն հայ- ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակի և տեսանելի հեռանկարների վերաբերյալ

24-07-2021, 12:06 Դիտումներ: Հայաստան
Նոր արժեքավոր հրատարակություն հայ- ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակի և տեսանելի հեռանկարների վերաբերյալ


24 Հուլիս 2021, 12:06 - NovostiNK
«Նահապետ» հրատարակչությունը նախօրեին լույս է ընծայել հոդվածների ժողովածու «Հայ-ռուսական ռազմավարական դաշինքի արդի վիճակն ու տեսանելի հեռանկարները» վերնագրով (Երևան, 2021թ., 92 էջ, տպաքանակը՝ 500 օրինակ): Գիրքը հրատարակել են «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունը և Եվրասիական փորձագիտական ակումբը: Հոդվածների հեղինակները հայտնի քաղաքական և հասարակական գործիչներ, նաև առաջատար փորձագետներ են, ովքեր ներդրում ունեն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման ու խորացման գործում:

Այս բրոշյուրի արժեքը նաև այն է, որ Հայաստանի քաաքական պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվել միատեղել տվյալ ասպարեզում ակտիվորեն աշխատող և Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշինքը ամրապնդել և խորացնել ցանկացող տարբեր քաղաքական ուժերի վառ ներկայացուցիչների կարծիքներն ու դիրքորոշումները: Ներկայացված են նաև փորձագիտական կարծիքներ այդ դաշինքի կատարելագործման խնդիրների վերաբերյալ:

Կազմողն ու նախաբանի հեղինակն է «Ինտեգրացիա և զարգացում» հ/կ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: Գլխավոր խմբագիրն է Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Գագիկ Հարությունյանը:

Այս գիրքը ստեղծողները դիմել են բազմաթիվ քաղաքական ուժերի առաջնորդների, խնդրելով ներկայացնել իրեն դիրքորքշումներն ու մոտեցումները տվյալ հարցում նախընտրական մարաթոնի օրերին: Որոշ քաղաքական ուժեր և առանձին քաղաքական գործիչներ հրաժարվեցին մասնակցել այդ նախագծին, պատճառաբանելով դա արտակարգ զբաղվածությամբ և ազատ ժամանակի բացակայությամբ: Եվ այդ պատճառով էլ ավելի արժեքավոր է առաջատար քաղաքական ուժերի պատասխանատու ներկայացուցիչների աշխատանքը: Նրանք սիրահոժար համաձայնեցին մասնակցել այս գրքի ստեղծմանը: Ներկայացվող հոդվածների ժողովածուն տալիս է ամբողջական պատկերացում տվյալ հարցում հայկական մոտեցումների և դիրքորոշումների մասին և կոչված է խրախուսելու հետագա հանրային քննարկումներ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինքի արդիականացման հասունացած թեմայով:

Հրատարակությունն առնչված է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի VIII գումարման առաջին նստաշրջանին: Այն հասցեագրված է քաղաքական, հասարակական գործիչներին, փորձագետներին, լրագրողներին, դասախոսներին, ասպիրանտներին և ուսանողներին, ովքեր ուսումնասիրում են քաղաքական, տնտեսական գործընթացները և միջազգային հարաբերությունները, ինչպես նաև ընթերցող լայն շրջանակին:
Գիրքն արդեն տարածվել է առաջատար քաղաքական կուսակցություններում և դաշինքներում, հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում աշխատող հասարակական կազմակերպություններում, առաջատար հայկական ԶԼՄ-ներում: Բավարար քանակությամբ այն բաշխվել է նաև Հայաստանի խոշորագույն գրադարաններին:


Աղբյուրը՝ Armenpress

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS