TOP նոր
» » Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ

24-07-2021, 12:10 Դիտումներ: Հայաստան
24 Հուլիս 2021, 12:10 - NovostiNK
Հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ՔԿ


Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, հակառակորդի հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը:

ՔԿ-ից հայտնում են, որ վերջիններս տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ, որտեղ Ա.Աթասյանի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 7-րդ և 13-րդ կետերով:

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS