TOP նոր
» » Գիշերն Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում, առավոտյան՝ Երասխի ուղղությամբ. հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների

Գիշերն Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում, առավոտյան՝ Երասխի ուղղությամբ. հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների

26-07-2021, 12:24 Դիտումներ: Հայաստան
26 Հուլիս 2021, 12:24 - NovostiNK
Գիշերն Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում, առավոտյան՝ Երասխի ուղղությամբ. հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների


Հուլիսի 26-ին, ժամը 03:30-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Հուլիսի 26-ին, ժամը 11։30-ից սկսած, հակառակորդը հրադադարը խախտել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի ուղղությամբ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

Հայկական կողմը դիմել է հակազդող գործողությունների։


Աղբյուրը՝ Aysor

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS