TOP նոր
» » Բաքուն համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատմանը

Բաքուն համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատմանը

28-07-2021, 10:21 Դիտումներ: Հայաստան
Բաքուն համաձայնել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի հաստատմանը


28 Հուլիս 2021, 10:21 - NovostiNK
Բաքուն համաձայնել է ժամը 10:00-ից սկսած հայ-ադրբեջանական սահմանին հրադադար հաստատելու ռուսական կողմի նախաձեռնությանը: Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ, հաղորդում է haqqin.az-ը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, հայտնելով՝ հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:Ծավալվել են տեղային մարտեր:

Մեկ այլ հաղորդագրությամբ էլ ՀՀ ՊՆ-ն հայտնել է,որ հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։Հայկական կողմն ունի երեք զոհ և երկու վիրավոր: Հակառակորդը նույնպես ունի կորուստներ, սակայն տվյալներ չի հայտնում:


Աղբյուրը՝ pastinfo

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS