TOP նոր
» » Սպուտնիկ Արմենիա․ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայողին

Սպուտնիկ Արմենիա․ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայողին

4-09-2021, 08:55 Դիտումներ: Հայաստան
4 Սեպտեմբեր 2021, 08:55 - NovostiNK
Սպուտնիկ Արմենիա․ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայողին


Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն այցելել է Արցախում պահվող կալանավորված ադրբեջանցի զինծառայող Ջամիլ Բաբաեւին: Այս մասին հայտնում է Արցախում ռուս խաղաղապահ ուժերի աղբյուրը։ Այցի ընթացքում Մուրադովը ծանոթացել է նրա պահման պայմաններին ու առողջական վիճակին: Բաբաեւի խնդրանքով նրան հնարավորություն կտրվի կապ հաստատել հարազատների ու ընտանիքի անդամների հետ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 25 -ին ադրբեջանցի զինվոր Ջամիլ Բաբաեւը մտել էր Մարտակերտ քաղաքի տներից մեկը, որտեղ այդ ժամանակ միայն երկու դեռահաս երեխաներն են եղել, սպառնալով ուտելիք եւ ծխախոտ էր պահանջել։ Նրան հաց են տվել, ինչից հետո դեռահասներից մեկը խոստացել է խանութ գնալ՝ ծխախոտ գնելու, եւ դուրս է եկել տնից։ Տղան իրեն չի կորցրել եւ ոստիկանություն է զանգել։ Որոշ ժամանակ անց տեղ են հասել իրավապահները եւ տարել անկոչ հյուրին։ Դրանից հետո ադրբեջանական կողմը տեղեկատվություն էր տարածել, որ Բաբաեւը փախել է Գյանջայի հոգեբուժարանից (Մարտակերտից մոտ 140 կմ հեռ. - խմբ.) եւ հայտնվել հայկական կողմում:

Օգոստոսի 28-ին զինծառայող Ջամիլ Բաբաեւին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածով, 145-րդ հոդվածի 1-ին մասով, 135-րդ հոդվածի 1-ին մասով եւ 133-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 6-րդ կետերով (սահմանն ապօրինի հատելու, անչափահասների նկատմամբ սպանության սպառնալիքի եւ լրտեսության ակնհայտ հատկանիշներով)։


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS