TOP նոր
» » ԱՄՆ դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

ԱՄՆ դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն

8-09-2021, 10:49 Դիտումներ: Հայաստան
8 Սեպտեմբեր 2021, 10:49 - NovostiNK
ԱՄՆ դեսպանն այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն


ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին սեպտեմբերի 7-ին այցելել է Լոռու մարզ, որտեղ ներկա է գտնվել Սպիտակի բժշկական կենտրոնին թվային ճառագայթագրման ու ֆլյուրոսկոպիայի սարքի նվիրաբերման արարողությանը։

Բժշկական պատկերագրման այս սարքը, որի արժեքն է 255 000 ԱՄՆ դոլար, ներառված է նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին աջակցելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությանը տրամադրվող 770 000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ սարքավորումների շարքում։ Սարքավորումները տրամադրվել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով:

«Նոր կորոնավիրուսի համավարակը սկսվելուն պես մենք սերտորեն գործակցել ենք ՀՀ կառավարության հետ՝ ի նպաստ մարդկանց ապահով կենսագործունեության ու առողջության։ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Մարդասիրական աջակցության ծրագրով տրամադրված բուժսարքավորումները կմեծացնեն ՀՀ առողջապահական համակարգի կարողությունները նոր կորոնավիրուսի բուժառուների ախտորոշման ու բուժման հարցում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է դեսպան Թրեյսին, այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից:

Դեսպան Թրեյսին հանդիպում է ունեցել նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS