TOP նոր
» » ՀՀ նախագահ․ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքները ժամանակակից գիտության կարևոր մասն են

ՀՀ նախագահ․ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքները ժամանակակից գիտության կարևոր մասն են

22-09-2021, 14:29 Դիտումներ: Հայաստան
22 Սեպտեմբեր 2021, 14:29 - NovostiNK
ՀՀ նախագահ․ Բյուրականի աստղադիտարանում աշխատանքները ժամանակակից գիտության կարևոր մասն են


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ԳԱԱ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է, որ այնտեղ կատարվող աշխատանքները ժամանակակից գիտության կարևոր մասն են:

«Ինձ համար մեծ պատիվ է լինել Բյուրականի աստղադիտարանի պատմության թեկուզ մի փոքրիկ մասը, պատմություն, որ հայ գիտական մտքի հարուստ տարեգրության անբաժանելի մասն է, պատմություն, որին առնչվել եմ իմ դասախոսական և գիտական գործունեության տարիներին:

Իսկ մեր գիտական միտքն իր հերթին եղել է համաշխարհային գիտությունն առաջ մղողներից մեկը: Ես ցավով եմ այս ամենն արձանագրում անցյալ ժամանակով: Բայց Բյուրականի աստղադիտարանի պարագայում բոլորովին այլ պատկեր է: Գուցե տեխնիկական և տեխնոլոգիական առումով այն դեռևս հեռու է ժամանակակից կոչվելուց: Սակայն այնտեղ կատարվող աշխատանքները հիրավի ժամանակակից գիտության կարևոր մասն են»,-ասվումէ ուղերձում:

Նա նշել է, որ Բյուրականի աստղադիտարանի հոբելյանը ևս մեկ առիթ է խոսելու այն մասին, որ գիտության հանդեպ վերաբերմունքը լուրջ փոփոխությունների կարիք ունի։

«Եթե հայ գիտնականն այսօր էլ կարողանում է ձեռքբերումների հասնել արտերկրում, ինչո՞ւ նույնը հնարավոր չէ անել հենց Հայաստանում։ Արդյո՞ք խնդիրը միայն համապատասխան ֆինանսավորման բացակայությունն է։ Արդյո՞ք խնդիրը համապատասխան պահանջարկի, պատվերի, երաշխիքի բացակայությունն է․․․

Գիտական կոնֆերանսներից մեկում առիթ եմ ունեցել ասելու, որ երազում եմ այն օրվա մասին, երբ Հայաստանը կրկին կդառնա գերտերություն աստղագիտության ոլորտում: Ուզում եմ կրկնել, որ անգամ մեզ նման փոքր երկիրը, եթե ճիշտ կենտրոնանա և ուսումնասիրի հիմնական կարիքները՝ կրթությունը, գիտական հետազոտությունները, նոր տեխնոլոգիաները, ներգրավի աշխարհում գոյություն ունեցող լավագույն տեխնոլոգիաները, ապա մենք հնարավորություն կունենանք լինել առաջատարների շարքում»,-ասվում է ուղերձում:


Աղբյուրը՝ panarmenia

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS