TOP նոր
» » Ընդդիմադիր խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը

Ընդդիմադիր խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը

24-09-2021, 11:26 Դիտումներ: Հայաստան
24 Սեպտեմբեր 2021, 11:26 - NovostiNK
Ընդդիմադիր խմբակցությունները լքել են ԱԺ նիստերի դահլիճը


Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգ բերված հարցերն անընդունելի են խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների համար: Այս հիմնավորմամբ ընդդիմադիր պատգամավորներն այսօր լքել են ԱԺ նիստերի դահլիճը՝ չմասնակցելով «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերի քննարկմանը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում ասել է, որ օրակարգ բերված հարցերը չեն համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին:

«Մենք հետամուտ ենք լինելու այս հարցի հետագա իրավական ընթացքին, հանրապետության նախագահի ուշադրությունն ենք հրավիրում և պահանջելու ենք նրանից նաև համապատասխան վիճարկում այս հարցի»,- նշել է նա :

«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանը ևս հայտարարել է, որ չեն մասնակցելու հարցի քննարկմանը:


Աղբյուրը՝ Armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS