TOP նոր
» » Աճուրդի կհանվեն 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր

Աճուրդի կհանվեն 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր

24-09-2021, 11:46 Դիտումներ: Հայաստան
24 Սեպտեմբեր 2021, 11:46 - NovostiNK
Աճուրդի կհանվեն 1.5 մլրդ դրամ արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և զարդեր


Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2022-2024 թվականների թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական պահուստների օտարման միջոցառումների ծրագրին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծով նախատեսվում է հրապարակային աճուրդների միջոցով իրականացնել Պետական գանձարանում գտնվող ոչ իրացվելի իրերի օտարում՝ ըստ առաջնահերթության, սկզբում օտարման ներկայացնելով առավել ոչ լիկվիդային իրերը:

Նախատեսվում է իրերի վաճառքն իրականացնել նախ՝ աճուրդների «դասական» եղանակով՝ մեկնարկային գների աստիճանաբար բարձրացմամբ, այնուհետև՝ «հոլանդական» եղանակով՝ մեկնարկային գների նվազեցմամբ:

Ընդունված որոշմամբ նախատեսվում է աճուրդի հանել 1.5 մլրդ դրամ շուկայական արժեքով ալմաստի քարեր, ադամանդ, ոսկի, զմրուխտ և դրանցից պատրաստված զարդեր:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS