TOP նոր
» » 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը. Ալեն Սիմոնյան

44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ են պետք, քան ընդդիմությանը. Ալեն Սիմոնյան

12-10-2021, 13:33 Դիտումներ: Հայաստան


12 Հոկտեմբեր 2021, 13:33 - NovostiNK
Կաշխատեմ զերծ մնալ Դավիթ Տոնոյանի հետ կապված մեկնաբանություններից, առնվազն երկու պատճառ կարող եմ բերել. մենք իրար հետ աշխատել ենք եւ երկրորդ, քրգործի մասով իմ կարգավիճակը ինձ թույլ չի տալիս հավելյալ մեկնաբանություն անել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով ձեւավրելու խնդրին, նա ասաց. «Մենք մի ծիծաղելի իարավիճակ ունենք, երբ թե ընդդիմադիր, թե իշխանական խմբակցությունների որոշ պատգամավորներ մինչ օրես գաղտնիության հետ կապված իրենց փաստաթղթերը չեն ներկայացրել եւ չեն ստորագրել: ԱԺ-ն դեռ ձեւավորման փուլում է, բազմաթիվ գործընթացներ կան, որ ավարտին հասցրած չեն: 44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողով լինելու է եւ գործելու է»:

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ պատերազմի հենց հաջորդ օրվանից քաղաքական իշխանությունը կարելի է ասել բոլոր հարվածները վերցրել է իր վրա. «Դուք հիշում եք, որ քաղաքական պրոցեսի մեջ ներգրավվեց բանակը, եւ նույնիսկ այդ ժամանակահատվածում չեղավ մի դեպք, երբ ես, վարչապետը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա փորձ աներ ինչ-որ բան բարդել...: Գնահատականները միշտ եղել են քաղաքական: Աներկբա է, որ այն պատասխանատվությունը, որ կարելի էր այս կողմ, այն կողմ նետել, թե վարչապետը, թե քաղաքական թիմը իր վրա է վերցրել, եւ ասել՝ մեր պատասխանատվությունը մեծ է եւ կա»:

Հարցին, թե պատրա՞ստ է իշխանությունը քննիչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը զիջել ընդդիմությանը, քանի որ նրանք պնդում են, որ եթե նախագահն իշխանությունից լինի, արդար քննություն չի լինի, Ալեն Սիմոնյանն ասաց. «Եթե այդպես լիներ, նման ֆորմատներ նախատեսված չէին լինի: Կարող են նաեւ ասել՝ դե թող իշխանությունները չգան Ազգային ժողով, որովհետեւ իրենք մեծամասնություն են, ու մենք չենք կարող օրենք անցկացնել; Դա արդարացում է սեփական աշխատանքը չանելու կամ գիտակցելով, որ միգուցե այդ աշխատանքն իրենց ուզած արդյունքնենրին չի բերելու: Այդ հանձնաժողովի պատասխաններն ավելին շատ մեզ է պետք, քան ընդդիմությանը»:

Հիշեցմանը, որ քառօրյա պատերազմի հարցերով հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հանրությունը ոչինչ չիմացավ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Երբ եզրակացությունը հրապարակվի, այդ ժամանակ դուք կասեք ձեր հարցը, ես կասեմ իմ պատասխանը»:


Աղբյուրը՝ news.am

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS