TOP նոր
» » Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը

Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը

19-10-2021, 13:39 Դիտումներ: Հայաստան
19 Հոկտեմբեր 2021, 13:39 - NovostiNK
Սանոսյանը ենթադրում է, որ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքներին մասնակցելու ցանկություն կունենա նաև ռուսական կողմը


Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն անդրադարձել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանը ռուսական կողմի մասնակցության հավանականության մասին հարցին: Գնել Սանոսյանը թեմային անդրադարձավ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի հետ կապված առաջիկայում բավականին մեծ մրցութային պրոցես կունենանք, որին տարբեր միջազգային շինարարական կազմակերպություններ, ենթադրվում է, կմասնակցեն, հայտ կներկայացնեն, և ենթադրում եմ, որ ռուսական կողմի մեր գործընկերները նույնպես նման ցանկություն կունենան»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Սանոսյանը:

Անդրադառնալով մայրուղու Քաջարան-Սիսիան հատվածի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետների մասին հարցին՝ Սանոսյանն ընդգծեց, որ դա ծավալուն պրոցես է և չի կարող արագ տեղի ունենալ, հատկապես, երբ միջազգային որոշակի վարկային միջոցներ կան, պետք է գործընկերների հետ մի շարք ընթացակարգեր համաձայնեցնել: «Մրցույթը այս տարվա ավարտին կհայտարարվի, բայց մի քանի ամիս կտևի մինչև մի շարք փուլեր ամփոփվեն, հաղթող ընկերությունը կամ ընկերությունները հայտնի դառնան, որից հետո նոր շինարարության պրոցեսը կսկսվի»,- պարզաբանեց նախարարը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS