TOP նոր
» » Ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ՝ ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով. Freedom House-ի արձանագրած հետընթացը շարունակվում է

Ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ՝ ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով. Freedom House-ի արձանագրած հետընթացը շարունակվում է

19-10-2021, 14:23 Դիտումներ: Հայաստան
19 Հոկտեմբեր 2021, 14:23 - NovostiNK
Ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ՝ ծանր վիրավորանք հասցնելու հատկանիշներով. Freedom House-ի արձանագրած հետընթացը շարունակվում է


Ծանր վիրավորանքը քրեականացնելուց հետո ՀՀ ոստիկանությունում հարուցվել է 9 քրեական գործ։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2010 թվականին Հայաստանում ապաքրեականացվել էր վիրավորանքը՝ այն դիտարկելով բացառապես քաղաքացիաիրավական հարթությունում,սակայն 11 տարի անց՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որոշեց կրկին քրեականացնել այն եւ հուլիսի 30-ին ՀՀ քրեական օրենսգրքում ներմուծվեց նոր հոդված՝ 137.1, որով, այսպես կոչված ծանր վիրավորանքի համար, նախատեսվում է ընդհուպ կալանք։

Իշխանություններին քննադատող տարբեր ֆեյսբուքյան գրառումների համար արդեն իսկ տարբեր անձինք տարվել են ոստիկանություն։ «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ պարզելու, թե անցած երկու ամիսներին քանի քրեական գործ է հարուցվել սույն հոդվածի հատկանիշներով և դրանցից քանիսն են հարուցվել տուժողի բողոքի հիման վրա։

«2021թ հուլիսի 30-ից մինչ օրս ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ։ Միաժամանակ հայտնում եմ, որ նախաքննության շահերից ելնելով՝ ոստիկանությունն այլ տեղեկատվություն չի կարող ներկայացնել»,- նշել են ոստիկանությունից։

Նշենք, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է արել անմիջապես դադարեցնել վիրավորանքը քրեականացնող այս օրենսդրության կիրառումը։

«Դա մեծ հետընթաց է, որն, իհարկե, մտահոգում է մեզ: Ժողովրդավարական հասարակությունը պետք է ունենա հնարավորություն քննադատել պետական պաշտոնյաներին և իշխանավորներին, չհամաձայնվել նրանց հետ և անել դա հրապարակայնորեն»,- ասում է Freedom House կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը Ամերիկայի Ձայնի հետ զրույցում:


Աղբյուրը՝ Փաստինֆո

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS