TOP նոր
» » Կառավարության շենքի մոտ ակցիաների գործով մեղադրանքը ծանրացվել է. քննիչը որոշել է՝ առկա է իշխանության յուրացման փորձ

Կառավարության շենքի մոտ ակցիաների գործով մեղադրանքը ծանրացվել է. քննիչը որոշել է՝ առկա է իշխանության յուրացման փորձ

19-10-2021, 14:34 Դիտումներ: Հայաստան
19 Հոկտեմբեր 2021, 14:34 - NovostiNK
Կառավարության շենքի մոտ ակցիաների գործով մեղադրանքը ծանրացվել է. քննիչը որոշել է՝ առկա է իշխանության յուրացման փորձ


Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած ակցիայի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով շուրջ 10 ամիս նախաքննություն իրականացնելուց հետո ՔԿ քննիչը որոշել է Արագած Ախոյանին, Վահագն Չախալյանին և մյուսներին մեղադրել նաև իշխանության բռնազավթման փորձի մեջ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ փաստաբան Միքայել Շխիմյանից։

Հիշեցնենք, որ հունվարի 28-ին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված ակցիան իրավապահները դիտարկել ի սկզբանե դիտարկել էին որպես կառավարության շենքը զավթելուն ուղղված գործողություններ, որի շրջանակներում 21 անձ բերման էր ենթարկվել, որոնցից հինգ հոգին՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը, ձերբակալվել էին, որոնք ոչ իրավաչափ էին համարվել դատարանների կողմից։

Այդուհանդերձ, նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ շենք-շինություններ զավթելու փորձի հատկանիշներով և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որոնք մերժվել են՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։

Արդեն տևական ժամանակ է, ինչ քրեական գործով որևէ մեղադրյալի մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի իրականացվել, ավելին, այս ընթացքում մեղադրյալներին թույլատրել են մեկնել արտերկիր և վերադառնալ։ Անգամ մտայնություն կար, որ նախաքննական մարմինը գիտակցել է մեղադրանքի անհեթեթությունն ու առաջիկայում գործը կկարճվի, մինչդեռ այսօր՝ նախաքննության ավարտական փուլում վարույթն իրականացնող մարմինը հրավիրել է պաշտպանության կողմին և որոշել փոփոխել մեղադրանքը՝ ծանրացնելով այն։ Արագած Ախոյանին, Արշակ Զաքարյանին, Վահագն Չախալյանին, Տիգրան Չոբանյանին և Իսրայել Հակոբկոխյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-300-րդ հոդվածով՝ իշխանության յուրացման փորձի հատկանիշներով, ինչի համար որպես պատիժ է նշանակվում ազատազրկումը՝ 10-15 տարի ժամկետով։ Փաստաբանը տեղեկացրեց, որ մեղադրանքը լրացնելու համար քննչական մարմինը որևէ նոր ապացույց ձեռք չի բերել, այլ՝ հիմք է ընդունել տարբեր հայտարարություններ, որոնք, ըստ փաստաբանի, կոնտեքստից կտրված են եղել։ Փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալները մեղադրանքը չեն ընդունում, այն որակում են որպես շինծու։ Քրեական գործով առաջիկայում նախաքննության ավարտ կհայտարարվի։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS