TOP նոր
» » » Կեղտոտ խաղեր․ Փաշինյանի բոլոր պարտությունները փորձ է արվում բանակին, զինված ուժերին վերագրել

Կեղտոտ խաղեր․ Փաշինյանի բոլոր պարտությունները փորձ է արվում բանակին, զինված ուժերին վերագրել

20-01-2021, 12:29 Դիտումներ: Հայաստան » Վերլուծական
20 Հունվար 2021, 12:29 - NovostiNK
Կեղտոտ խաղեր․ Փաշինյանի բոլոր պարտությունները փորձ է արվում բանակին, զինված ուժերին վերագրել


Երեկ ԱԺ հարցուպատասխանի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերթական անգամ պաշտպանության գերատեսչության վրա «բոչկա գլորելու» իր սիրած զբաղմունքին էր անցել։ Ինչ խոսք, ասել, թե ՊՆ-ն անքննադատելի է, իրականությունից շատ և շատ հեռու պիտի լինի, սակայն երբ պարզորոշ տեսանելի է, որ պաշտպանության ոլորտը և ՀՀ ԶՈՒ-ն թիրախավորվում է միտումնավոր, ընդ որում՝ մեկմեկու ձայնակցող անձինք կոնկրետ ուղղորդմամբ նույնաբովանդակ տեքստեր են արտաբերում, մեկեն հասկանում ես, թե քամին որտեղից է փչում։ Եվ ու՛մ պաշտպանությանն է լծվել Ա․ Քոչարյանը, հասկանալով, որ Փաշինյանի համար գերիների թեման կա և լինելու է անլուծելի, քանի որ մեր գերիների թեման նա ի սկզբանե անտեսել է, «վռազ-վռազ» էլ, ադրբեջանական կողմին հաճոյանալով՝ «բոլորը-բոլորի դիմաց» կարգախոսով բանտում պահվող մարդասպաններին վերադարձրել է թշնամուն և ձեռքերը լվացել, թե՝ բա գերիների վերադարձի հարցը ռուսական կողմին է վերապահված։ Հիմա եկել է Ա․Քոչարյանն ու ասում, թե՝ «Պատերազմից հետո, առանց այդ էլ լարված իրավիճակն էլ ավելի բարդացնելու փոխարեն, յուրաքանչյուրս մեր առավելագույնը պետք է անենք զոհվածների, գերի ընկածների և անհետ կորածների ընտանիքներին մեր բարոյահոգեբանական աջակցությունը ցուցաբերելու համար»։ Իհարկե, ձեր բարոյահոգեբանական աջակցությունը արդեն տեսանք՝ անհետ կորած զինվորի հոր դեմ քրեական գործի հարուցման եղանակով։

Ռազմագերիների հարցից անցում կատարելով իր սիրած՝ հռետորաբանությանը՝ «պատերազմների ընթացքը վերլուծել, դասեր քաղել և անհրաժեշտ փոփոխություններ կատարելու» համատեքստում, Քոչարյանը պարտության պատճառների մասին ցնցող հայտարարություն արեց, այն է՝ «Այս պահին վստահաբար կարելի է պնդել, որ պարտության հիմնական պատճառը եղել է անտարբերությունը»։ Անդրանիկ Քոչարյանն այս հարցում շատ վստահ է։ Սակայն, չգիտես ինչու, նրա վստահությունը ենթադրությունների վրա է կառուցված։ Այսինքն, մարդը փաստեր չունի, ուղղակի ենթադրում է ․ «Ենթադրաբար, տարիներ շարունակ պետական կառավարման բոլոր օղակներում ձևավորվել է անտարբերության մթնոլորտ, որը ներթափանցել է նաև բանակ՝ աստիճանաբար բերելով պարտության»։ Ահա այսպես, հաղթական մեր բանակը Անդրանիկ Քոչարյանի թեթև ձեռքով պարտության պատասխանատուի է վերածվում։ Եվ սա այն դեպքում, երբ բանակի զորահամալրում չարվեց միտումնավոր։ Երևի 90-ականների ֆիդայական ջոկատներ ձևավորելու հարցում Փաշինյանի խորհրդատու՞ն էլ Քոչարյանն է եղել՝ իր բոլոր հնարավոր հետևանքներով հանդերձ։

Բանակի և Զինված ՈՒժերի վրա մեկ այլ՝ հատուկ հանձնարարությամբ «բոչկա գլորող» էլ ԱԺ մեկուսի պատգամավոր Արման Բաբաջանյանն է, որն, ըստ էության Անդրանիկ Քոչարյանի թելը թելելով շարունակեց՝ «Որքան էլ տարօրինակ է, պատերազմում պարտությունը հնարավոր է եղել Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հանցավոր անգործության պատճառով։ Առնվազն երկու գերատեսչություն այստեղ մեղավորություն ունի՝ արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունները։ Անձնապես այս պահին ուսումնասիրում եմ նամակագրական փոխանակումները Հայաստանի պաշտպանության նախկին նախարարի, փոխնախարարների, Դավիթ Գալստյանին պատկանող ընկերությունների և ռուսական սպառազինություն արտադրող ընկերությունների միջև։ Այդ նամակները բացահայտում են, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ուղիղ ռուսական ընկերություններից որակյալ և էժան սպառազինություն գնելու փոխարեն նախընտրել է գնումներ կատարել «Պատրոն Դավոյին» պատկանող օֆշորային ընկերություններից՝ մի քանի անգամ ավելի թանկ գներով»,-այս ամենի համար ըստ Արման Բաբաջանյանի՝ անխտիր բոլորը պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Ի դեպ, Բաբաջանյանն այս գործարքների առումով նոր բացահայտումներ չի անում, իր տեսանյութերում շատ մանրամասն սրանց անդրադարձել է Սուրբ Աթոռում նախկին դեսպան Մ․ Մինասյանը, այս ամենի մեջ հստակ նշելով նաև Նիկոլ Փաշինյանի դերակատարության մասին։

Պա՞րզ է, չէ՞, որ վերոհիշյալ զույգը՝ Քոչարյան-Բաբաջանյան՝ լծվել է տասնամյակների մեր ամենակայացած կառույցի՝ ազգային բանակի և վերջինիս պատասխանատուների վրա պարտության հիմնական մեղքը բարդելուն, թեպետ փաշինյանական տարիների ողջ ընթացքը՝ պատերազմից առաջ, պատերազմի ամիսներին և մինչ օրս հենց վերին ղեկավարության կամոք բանակը կազմաքանդելուն է ուղղված եղել։

Այսինքն, թիրախը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբն է՝ իր նախկին և ներկա ղեկավարներով՝ Մովսես Հակոբյան, Օնիկ Գասպարյան։ Իսկ միգուցե Անդրանիկ Քոչարյանի խորհրդով այստե՞ղ էլ Փաշինյանը ռեստարտի ծրագիր ունի։ Մինչ Օնիկ Գասպարյանը երկար, շա՜տ երկար լռում է և քայլ չի անում, փոխանակ խոսքից անցնի գործի, այս ոլորտում հին դավերի մասնագետներ կան, գործի են անցնում։ Ընդ որում, հետպատերազմական շրջանում Փաշինյանի պարտություններն էլ փորձ անելով բանակին վերագրել։ Դեռ 2020-ի նոյեմբերի 20-ին, այսինքն, նոյեմբերի 9-ի Փաշինյանի խայտառակ կապիտուլյացիայից 10-11 օր անց, վերջինս արդեն «արագի մեջ» Ալիևի ցանկությունները կատարելուն էլ անձամբ լծվել և տեսաուղերձով հայտարարում էր՝ «Սահմանազատումը տեղի է ունենում ոչ թե աչքաչափով, այլ՝ GPS կոորդինատներով։ Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման գործընթաց է: Իսկ այդ գործընթացը, խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ենթադրում է նաև այդ թվում, որ Գեղարքունիքի մարզում, մասնավորապես, Հայաստանի զինված ուժերը պետք է տեղակայվեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, այն սահմանին, որը մեզ հայտնի է Խորհրդային Հայաստանի սահմանի տեսքով, ես հիմա խոսում եմ՝ կոնկրետ Քարվաճառի հատվածով»:

Այս խոսքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է, ով նոյեմբերի 9-ից հետո անձամբ էր լծվել ՀՀ բարձունքները և ռազմավարական նշանակության օբյեկտները այսպես կոչված՝ սահմանազատման արդյունքում Ադրբեջանին նվիրելու գործին։

Հետաքրքիրն այն է, որ այսօր եթե կառավարությունում փորձեք պարզել, թե ո՞ր մարմնի կամ գերատեսչության գործառույթն է այս գրողի տարած՝ սահմանազատման իրականացումը, դժվար թե կարողանաք պարզել։ Բայց դրա արդյունքում ադրբեջանցի զինվորները արդեն մխրճվել են հայկական գյուղերի մեջ և մերոնց սեփականությունը՝ տներն ու այգիները GPS -ով սեփական հռչակել, Փաշինյանն էլ արդեն հայտարարել է /Սյունիքի գյուղերի սահմանազատումները՝ վկա/՝ եթե մարդիկ վնասներ կրեն, կառավարությունը կփոխհատուցի։

Սակայն կարծես թե այս ամբողջ պատմությունը մոռացել է հիմնական դերակատարն ու պատասխանատուն և կառավարությունում այսօր փնտրում ու չեն գտնում, թե ո՞վ, ո՞ր կառույցն է սահմանազատում իրականացնելու պատասխանատուն։ ՊՆ-ն ուղղորդում է դեպի կառավարություն, կառավարական միջգերատեսչական աշխատանքային խումբ, սրանք էլ, թե՝ նման խումբ չի ստեղծվել, հարցրեք ՊՆ-ին։
Իրականում «Փաստինֆոն» այս կարևոր հարցի ուղղությամբ դեռ տարեվերջին հետաքննություն է իրականացրել, սակայն ռեբուսը անլուծելի է առայսօր՝ կառավարության աշխատակազմից լրագրողին ուղղորդել են ՊՆ, պաշտպանության գերատեսչությունն էլ բանից անտեղյակ՝ ԱԳՆ է ուղղորդել։

Բայց մենք ապրում ենք և հիշում, որ GPS -ով սեփական գյուղը սահմանազատելու ժամանակ, սյունեցին, օրինակ, մեն- մենակ էր մնացել, գիշերները գյուղացիներն ու գյուղապետն էին հերթապահում։

Իսկ Նիկոլ Փաշինյանը մենակ, թաքուն, գիշերով գնացել ու ստորագրել էր մի թղթի տակ, որն իրեն պարտադրել էր թշնամին։ Այսինքն, հիմնական մեղավորը հայտնի է, բայց հիմա մեղավորներ է փնտրում։ Քոչարյան-Բաբաջանյան դուետը այսօր այդ մասին էր ձայնում։

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS