TOP նոր
» » » Ավտոբուսային ո՞ր երթուղիներն են այս պահին համալրված GPS սարքավորումներով

Ավտոբուսային ո՞ր երթուղիներն են այս պահին համալրված GPS սարքավորումներով

26-10-2013, 15:37 Դիտումներ: Տնտեսություն, Հասարակություն
Ավտոբուսային ո՞ր երթուղիներն են այս պահին համալրված GPS սարքավորումներով
26 Հոկտեմբեր 2013, 15:37 - NovostiNK
Այս պահին ավտոբուսային 13 երթուղիներ (1, 5, 13, 14, 22, 31, 32, 36, 38, 41, 47, 53, 58) համալրված են GPS սարքավորումներով: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ընկերությունից:

Տրմադրած տվյալների համաձայն, Երևանի քաղաքապետի որոշման համաձայն այս տարի Երևանի առավել մարդաշատ կանգառներում նախատեսված է տեղադրել թվով 52 էլեկտրոնային չվացուցակ, որից 21-ն արդեն տեղադրված է և ևս 31-ը կտեղադրվի մինչև տարեվերջ:

«Հաշվի առնելով համակարգի ծավալուն լինելը, սարքավորումները տեղադրվում, գործարկվում և կարգաբերվում են ոչ միաժամանակ, այլ փուլ առ փուլ»,-պարզաբանում են ընկերությունից:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համակարգի ներդրման ամբողջական ֆինանսավորումը իրականանում է «Սիթի Ֆորմատ» ՍՊԸ-ն:

Համակարգի ետգնումը ապահովելու նպատակով սարքավորման ետին մակերեսը նախատեսված է թղթային գովազդի համար: Համակարգը նախագծել և իրականացվում է Երևանի քաղաքապետարանի «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ն:

Աղբյուրը նշում է, որ աշխատանքները շարունակական են լինելու համակարգի զարգացման, ավելի շատ տեղեկատվություն ներկայացնելու, քաղաքացիներին և քաղաքի հյուրերին էլեկտրոնային ծառայություններ տրամադրելու նպատակով:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS