TOP նոր
» » » «Արմավիա»-ի գործով դատական նիստը` երկու օրից

«Արմավիա»-ի գործով դատական նիստը` երկու օրից

28-10-2013, 09:23 Դիտումներ: Տնտեսություն, Իրավունք
28 Հոկտեմբեր 2013, 09:23 - NovostiNK
«Արմավիա»-ի գործով դատական նիստը` երկու օրիցՀոկտեմբերի 30-ին նշանակված է «Արմավիա» ընկերության գործով հերթական դատական նիստը:

Հիշեցնենք, որ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների ՀՏ-ն դեռ այս տարվա ապրիլին դիմել է վարչական դատարան` պահանջելով իրեն սնանկ հայտարարած ընկերությունից բռնագանձել ավելի քան 7 մլրդ դրամ գումար: Ընկերության գույքի և դրամական միջոցների վրա արգելանք է դրված:

Վերջին դատաքննությունը` նշանակված սեպտեմբերի 27-ին, չի կայացել: Ինչպես տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից, պատճառը դատական նիստերի քարտուղարի վերապատրաստման դասընթացներին մասնակցելն էր:

Գործունեության ընթացքում ընկերությունը ոչ միայն պարտքեր էր կուտակել պետբյուջեի, այլև իր աշխատակիցների ու ընկերությունների նկատմամբ:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը հայտնեց, որ «Արմավիա» ընկերությունը դեռ իրենց ունեցած պարտքնէ լ չի մարել: Ընկերությունը պարտքը բռնագանձելու պահանջով կդիմի՞ դատարան, թե՞ ոչ, Գ. Աբրահամյանն ասաց, որ դեռ հստակ չէ:

Ըստ «Արմավիա»-ի հրապարակած պարտքացուցակի, պարտքեր ՀՀ ազգային փոխադրողը կուտակել է 2010թ-ից ի վեր և հետագա 2 տարիների ընթացքում:
Արդյունքում 2010-2012 թթ. ներառյալ «Արմավիա»-ն պետական բյուջեին կուտակել է 24 269 365 000 դրամի պարտք: Ընկերությունը, սակայն, փաստում է, որ այս գումարից միայն շուրջ 7 մլրդ-ն է բուն պարտքը, իսկ մնացած 17 մլրդ-ը գոյացել է 3 տարիների ընթացքում ընկերության նկատմամբ կիրառված տույժերի արդյունքում:

Ըստ «Արմավիա»-ի հրապարակած փաստաթղթի, պարտքերի և տույժերի հարաբերակցությունն այսպիսին է.
1. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ` - Հիմնական գումարը 322,730,000 դրամ - Տույժ 298,148,000 դրամ
2. ԵԿԱՄՏԱՀԱՐԿ` - Հիմնական գումարը 483,568,000 դրամ - Տույժ 511,700,000 դրամ
3. ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ (1%)` - Հիմնական գումարը 527,658,000 դրամ - Տույժ 271,450,000 դրամ
4. ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒՅԹԱՀԱՐԿ` - Հիմնական գումարը 101,263,000 դրամ - Տույժ 55,035,000 դրամ
5. ՕԴԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ` - Հիմնական գումարը 5,489,160,000 դրամ - Տույժ 16,208,653,000 դրամ
ԸՆԴԱՄԵՆԸ ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՀԱՐԿԵՐՈՎ` - Հիմնական գումարը 6,924,385,000 դրամ - Տույժ 17,344,980,000 դրամ:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS